Շուշիում Ալիևն ու Էրդողանը նոր հուշագիր ստորագրեցին, որով երկկողմ հարաբերությունները բարձրացվում են նոր մակարդակի

Մինչ մեր ուշադրությունը ողջ օրը սևեռված էր կապիտուլյանտի՝ սյունյաց արշավանքի և այնտեղ հնչեցրած բաժանարար զառանցանքների վրա, բոլորս տարված էինք քաղաքացիական պատերազմի և հեռացող սրիկայի նոր սադրանքների շուրջ մտահոգություններով, Շուշիում Ալիևն ու Էրդողանը նոր հուշագիր ստորագրեցին, որով երկկողմ հարաբերությունները բարձրացվում են նոր մակարդակի։

Այսպես կոչված «Դաշինքի մասին Շուշիի հռչակագիրը», որը, Էրդողանի հավաստմամբ, 19 էջից բաղկացած հուշագիր է, նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական և այլն։

Ուշադրություն դարձրեք, Ալիևը հայտարարեց, որ հռչակագիրը հղում է կատարում Կարսի պայմանագրին և սահմանում է թուրք-ադրբեջանական ապագա համագործակցության ուղղությունները

Փաստաթղթի շրջանակներում կողմերը երաշխավորում են միմյանց անվտանգությունը։

Ալիևը հերթական անգամ նշեց նաև, թե այժմ ոչ միայն խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, ըստ նրա, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհով Թուրքիան և Ադրբեջանը կապելու է միմյանց, այլ նաև «գործնական քայլեր են անում»։

Մինչ կապիտուլյանտը Ագարակում շրջիկ ցուցարարների հետ քայլերթ էր անում՝ մարսած չլինելով այնտեղ ստացած ապտակը՝ «սյունյաց ողջույնի» տեսքով, Էրդողանը հայտարարեց Շուշիում հյուպատոսություն բացելու մասին՝ հերթական ապտակը հասցնելով հայ ժողովրդի արժանապատվությանը։

Թուրքիայի նոր արյունոտ սուլթանը տարածաշրջանային դերակատարներին կոչ է անում հաշտվել Ադրբեջանի հաղթանակի փաստի հետ(հիշեք, որ այսպիսի կոչերով հանդես էին գալիս մեկ էլ անդրանիկքոչարյանները), կրկին առաջարկում է 6 երկրների հարթակ ձևավորել, իսկ Հայաստանին էլ անբարո ցինիզմով առաջարկում է սեղմել «իրեն ուղղված բարեկամական ձեռքը»։

Խոսելով թուրքական նոր յաթաղանների՝ բայրաքթարների մասին, Էրդողանն ակնարկեց Ադրբեջանը այդ զինատեսակի համար շուկայից արտադրող դարձնելու ծրագրերի մասին։

Էրդողանի և Ալիևի այս սիրախաղը իհարկե միայն Հաայստանի դեմ չէ ուղղված, նրանց լկտիության աստիճանը նյարդայնացնում է նաև տարածաշրջանի մյուս դերակատարներին՝ մասնավորապես ՌԴ-ին և Իրանին։

Թուրքական միապետերի այս խրախճանքը վստահաբար երկար կյանք չի ունենալու, նրանք վաղ թե ուշ պատժվելու են, սակայն այլ հարց է,թե հատուցման պահին Հայաստանի դերը որն է լինելու։

Այսօրվա իշխանությունների պատճառով տարածաշրջանում Հայաստանը դարձել է երկրորդական գործոն, որի հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում։

Մեր տարածաշրջանում Հայաստանը սրանց իշխանությամբ մի ապագա ունի. թուրքի ոտքերի տակ թավալվելու, թուրքի հարճ դառնալու ապագան է, որը ամսի 20-ին մեր ժողովորդը միասնաբար պետք է մերժի, ուղղի իր մեջքը, կպնի գործին, որ ապրի

(Visited 15 times, 1 visits today)