Շոու, կեղծ խաղ, կեղծ պայքար ու նաեւ ԿԵՂԾ ՀԱՑԱԴՈՒԼ. Արմեն Հովհաննիսյան

ԼԵԳԵՆԴԻ ԱՆԿԵՂԾ՝ ԿԵՂԾԱՎՈՐՈԻԹՅՈՒՆԸ.

Սիրելի հայրենակիցներ, ես իհարկե ուրախ եմ, որ հետհեղափոխական Հայաստանում մարդկանց քաղաքացիական իրավագիտակցությունն ու խոսքի ազատության լիարժեք իրականացումը գտնվում են բարձր մակարդակի վրա, չկան բռնացnղ, խոչընդnտող բանդшներ պետական, իրավապահ համակարգերում , բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր ոք կարող է անցնել էն սահմանը, որը տհաճություն կպատճառի շրջապատիդ։

Ցավո՛ք, արձանագրենք, որ այս համատեքստում նախկին իշխանությունների կեղտոտ, դավադիր խաղերի մեջ են ներքաշվում, ներգրավվում նաեւ լեգենդներ, այնպիսի հանրային դեմքեր, որոնց ժողովուրդը սիրում ու ընդունում է, որպես իր ոլորտի պրոֆֆեսիոնալ.

Մեր լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը ակամայից ու նաեւ ինչու չէ իր կամքով դարձավ նախկին թшլանչի իշխանությունների ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԸ, բիծ թողնելով այլեւս իր կենսագրության մեջ.

Այո՛, մեր լեգենդը, որով մենք բոլորս հպարտացել ենք, այսօր ծախվեց, ծախվեց, նախ բարոյապես, ապա նաեւ փոխկապակցված շահերով նախկինների հետ, իսկ թե ինչու՞ նախկինների, դատեք ինքներդ.

Շոու, կեղծ խաղ, կեղծ պայքար ու նաեւ ԿԵՂԾ ՀԱՑԱԴՈՒԼ, մի բանի համար, որից անգամ վերջինս գաղափար չունի։

Հայաստանի բռնցքամարտիկները ...

Հացադուլ հայտարարած եւ հապճեպ կարգով ու ամենակարեւորը վատ սցենարով բեմականացված հացադուլի չեղարկումով անվանի բռնցքամարտիկը, որին եկել էին տեսության հանրապետականներն ու հայտնի աբիժնիկ հատվածը, ապացուցեցին միայն Իսրայելի կեղծավոր քայլերի բոբիկությունը.

Չեմ կարծում, թե բռնցքամարտիկը առանձնապես կարդացել եւ տեղյակ է ստամբուլյան, լանզարոտեի կոնվենցիաներին…այնինչ պայքարող նախկին երիտասարդին, կարելի էր կողքից հուշել, որ, եթե պայքարդ անկեղծ էր, դու քո հացադուլն ու օրենքով վերապահված քաղաքացիական անհնազանդության մյուս բոլոր ակցիաները պիտի իրականացնեիր դեռ այն ժամանակ, երբ հանրապետականներն ու նրանց կոալիցիոն գործընկերները առանց հանրության կարծիքը հաշվի առնելու իրենց հորինած ԱԺ-ում մեկը մյուսի հետեւից ընդունում էին տարատեսակ ազգակործան օրենքներ ու նախագծեր։

Ամենայն հարգանքով Իսրայել Հակոբկոխյան լեգենդար մարզիկի, բայց ամենայն զզվանքով քաղաքական կեղծ ու թունավոր գործիք դարձած ՀՀ քաղաքացի Իսրայել Հակոբկոխյանին ես ընդամենը ուզում եմ ասեմ ԱՄՈ՛Թ, ամո՛թ, որ քո անցած հրաշափառ ճանապարհը մեկ անմտածված քայլով, կամ քսակի մեծ կապոցով գցեցիր ջուրը.

Պետք չի պայքարել ներկայիս իշխանության քայլերի դեմ, պետք չէ պայքարել մի իշխանության դեմ, որին ՔԱՂԱՔԱՑԻՆԱ ընտրել, տվել մանդատ ու որի իշխանության օրոք չեն շրջանառվել, նախագծվել ըստ ձեզ այդ 《չարաբաստիկ նախագծերը》։

На изображении может находиться: 5 человек, на улице

Հ.Գ. Մեր ազգի պարծանք լեգենդներ, հանրահայտ ու սիրելի գործիչներ, խնդրում, հորդորում եւ պահանջում եմ, որ չնկնեք նախկին թալանչի իշխանությունների, ու ազգակործան կեղեքիչների լարած վտանգավոր ու դավադիր թակարդները։Դադարե՛ք լինել, նրանց քաղԳՈՐԾԻՔՆԵՐԸ, մենք ձեզ սիրում ենք, որպես մարզիկ, արվեստագետ, գիտնական ու մանկավարժ, մի՛ կորցրեք, ձեր ԵՍ-ը։

(Visited 70 times, 1 visits today)