Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին

Հիշեցնենք, որ այս  կիրակի ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը, բացի այդ նա մոտ 8 ժամ հարցաքննվել էր ԱԱԾ-ում։

Այսօր խորհրդարանը քննարկում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի միջնորդությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նա նաև տեսանյութ է հրապարակել, որը կներկայացնենք ստորև.

Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:

Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ:

(Visited 26 times, 1 visits today)