Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վաղը Մոսկվայում ստորագրելու են Հայաստանի և հայերի անվտանգության ու շահերի դեմ հերթական փաստաթուղթը

Iravunk.com | Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետՔաղաքական նեղ շրջանակներում շրջանառվող ու, դատելով ամենից, հավաստի տեղեկատվության համաձայն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վաղը` հուլիսի 7-ին, լինելու է Մոսկվայում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի Հանրապետության և հայության անվտանգության ու շահերի դեմ հերթական գործարքի համար: Խոսքը խաղաղության պայմանագրի ստորագրման մասին չէ, այլ մի փաստաթղթի, որը կարելի է նախապատրաստությունը, հիմքը կամ նախերգանքը համարել հետագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի:Վաղը ստորագրվելիք պայմանագրի նախագծի համաձայն, Ադրբեջանին են անցնում Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (Քյարքին), մի շարք գյուղեր Տավուշի մարզից, ընդհանուր առմամբ, 6 կամ 7 գյուղ, և՛ Հայաստանը, և Ինչպես Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կիսեցին Լեռնային Ղարաբաղը Մյունխենում. Կոմերսանտ | Առավոտ - Լուրեր ՀայաստանիցԱդրբեջանն իրենց զորախմբերը հետ են քաշում Սյունիքում և՛ Գեղարքունիքում այժմ զբաղեցրած դիրքերից, Հայաստանն Ադրբեջանին Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար ճանապարհի անվան տակ Սյունիքում տրամադրելու է միջանցք (դե յուրե` ճանապարհ, դե ֆակտո` միջանցք), անդրադարձ է կատարվելու գերիների հարցին և այլն:
Բացառված չէ, որ պայմանավորվածություն ձեռք բերվի Արցախի` Ադրբեջանի տիրացած հատվածում գտնվող ականադաշտերի մնացյալ քարտեզներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչպես նաև պայմանագիրը կետ ներառնի Արցախի խնդրի հետ կապված…
Անհասկանալի, համենայն դեպս, հետաքրքիր է, որ ընդդիմությունը, վերոնշյալին տեղյակ լինելով հանդերձ, առ այս պահը հանդես չի եկել ընդվզման, բողոքի որևէ միջոցառմամբ (կառավարության շրջափակում, հանրահավաք, ցույց, երթ) կամ գոնե դատապարտող, քննադատող հայտարարությամբ: Այդ դեպքում թող հետո չասեն, չփորձեն արդարանալ, թե տեղյակ չէինք…

(Visited 279 times, 1 visits today)