Նամանավանդ էս մեկը` հարմարվողականության էտալոն, ստի արդարացման կենդանի հրավառություն…

Ոնց կերաք կյանքերիս լավագույն մասը… Լևոն Բարսեղյանի չափազանց կոշտ գրառումը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այս մի բարձրաստիճանի կենսագրականով կարող եք հասկանալ, թե պետության զավթման մեքենան ինչպես է աշխատել։

Բոլորն էլ արժանավոր են` օրինական նշանակումներով, բոլորն էլ շնորհալի… Կացնով և զոռով չեն ստացվել այդ պաշտոնները և կապերը հաստատել։

Թղթերով ամեն ինչ տեղն է, ինչպես կասեր պապեն… Եվ բազմապատկեք այս բուրգը մի քանի 100-ով, կտեսնեք, որ վերջում մի կուռ ու մեծ բուրգ է ստացվում, որ տնօրինում էր ամեն ինչ՝ իշխանություն, տնտեսություն, իրավունք եւ, իհարկե, բոլորի ճակատագրերն այդով։
Ով համաձայն չէր, պիտի սնանկ, տնանկ, բանտում կամ գաղթական լիներ։ Անկասկած, կղժժան, կջղաձգնվեն, իրար քոմակ կլինեն, կդիմադրեն, տո կերդվեն համեստ լինել, կխաչակնքվեն և կխոստանան հավատարիմ մնալ հաջորդներին, սարերով էլ կփախնեն, ամեն ջանք կթափեն պահպանելու հետ գցածը և վերստանալ դիրքերը, հասարակ կենսաբանություն և մաքրագույն բնազդ է։Անհամբեր սպասում եմ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների  ինքնալյուստրացիային. Լեւոն Բարսեղյան - ԳԱԼԱ

Առը հա թե կկարողանան հետ տանել երկիրը։ Հերթով և շարքով պատասխան են տալու, դրանց ձեններին մի նայեք։ Մանավանդ էս մեկը` հարմարվողականության էտալոն, ստի արդարացման կենդանի հրավառություն…

Այս մտավորական ձևացող բրիգադիրներն ավելի վտանգավոր են առաջընթացի համար, քան զենքով դեմդ ելած մեկը։ Ոնց կերաք կյանքերիս լավագույն մասը…»:

(Visited 96 times, 1 visits today)