Մի փոքրիկ դրվագ պատմեմ իմ ու Նիկոլի «խիստ անձնական» կյանքից (Աննայի ականջը խուլ)։ Պատմեմ, ծիծաղենք եւ Փաշինյանը հետևություններ անի… Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան գրում է. Մի փոքրիկ դրվագ իմ և Նիկոլի «խիստ անձնական» կյանքից (Աննայի ականջը խուլ)։ Պատմեմ, ծիծաղենք ու Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը հետևություններ

անի։ Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը սպա ռնում էր, թե սևազգեստներին ասֆալտին է փռելու։ Էնքան ասեց, որ ականջներս հոգնեցին։ Գնացի ոստիկանություն, ասում եմ. -Սպառ նում են ինձ։ -Ասում են, ո՞վ։ Ասում եմ,- քաղաքացի Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկաններս նայում են միմյանց երես։

Թե բա,- պատկերավոր լինելու համար է ասել։ Ասում եմ,- ի՞նչ իմանամ, ես սև շոր հագնել շատ եմ սիրում, բայց հիմա արդեն վա խենում եմ։ Քնում եմ` գիշերը երազոիս մեջ սև շորերով վազում եմ, Նիկոլը հետևիցս, արթնանում եմ ու աչքիս Նիկոլն է երևում։

Ոստիկանները թե բա,- համեցեք բա ժանմունքի պետի մոտ։ Գնացել եմ, այս պետն ասում է,- մի վա խեցեք, Նիկոլ Փաշինյանը ուղղակի ձևի համար է ասել։ Ասում եմ,- բայց ասել է և իմ մեջ վախ է մտել։ Թե բա,- հանգիստ գնացեք։ Ասեցի,- եթե ինձ հետ բան պատահի, եթե Փաշինյանը ինձ վն ասի,տեր ե՞ք։ Թե բա,- էս Ձեզ թուղթ, սա էլ գրիչ ))))))) Ասեմ, իմանաք. Իհարկե գործ չհա րուցեցին, բայց Նիկոլը թարգեց էդ սպառն ալիքը ամեն օր ասելը։ Այժմ «ամեն գիշեր մու րճ եմ տեսնում … ես վազում եմ, Փաշինյանը մու րճով հետևիցս … ռոմանտիկաաա » )))))))

(Visited 211 times, 1 visits today)