«Մենք գալիս ենք Երևանը նորից շինհրապարակի վերածելու համար»Ռոբերտ Քոչարյան․

Մեզանից պահանջելու են սահմանների դեմարկացիա անել, և ճանաչել դա. սրանք չոքած  մարդիկ են և որևէ դիմադրություն չի լինելու. Քոչարյան - Այսօր ...Մայրաքաղաք Երևանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական շրջանից։ Ելույթներով հանդես եկան հենց ինքը՝ Քոչարյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ու դաշինքի այլ ներկայացուցիչներ։

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ ինքը երևանցի չէ, սակայն արդեն 24 տարի է՝ իր ընտանիքի հետ ապրում է Երևանում և իրեն արդեն երևանցի է համարում։ Նա ընդգծեց, որ իր նախագահության տարիներին շատ աշխատանքներ են կատարվել Երևանում, փոխել են քաղաքի տեսակը, փորձել են ավելի ժամանակակից, աշխույժ և շնչող քաղաք ստեղծել։

Հայաստանի նախկին նախագահը քաղաքական նոր դաշինք է ստեղծել | Ջավախքի  լրատվական կենտրոն«Ես ուղղակի հիշեցնեմ, որ 97-98 թվականներին քաղաքում եղել է ընդամենը երեք լուսավորված փողոց, իսկ բենզինը կանիստերներով ծախում էին ցիստեռների մոտից։ Սա է եղել իրականությունը։ Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակաի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը»,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ այդ նպատակների իրականացման համար կա մեկ խոչընդոտ (հավանաբար նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ․), որին պետք է վռնդել։

Քոչարյանն ասում է, որ տարբեր ճնշումներով փորձում են խանգարել «Հայաստան» դաշինքին իր գործունեության մեջ, սակայն չեն կարող իրենց կանգնեցնել։ Դաշինքի առաջնորդը նշում է, որ տեղյակ է, թե բազմաթիվ պետական աշխատողներ հեռացվել են աշխատանքից, միևնույն ժամանակ Քոչարյանը վստահեցրեց, որ իրենց քաղաքական ուժի հաղթանակի դեպքում կառավարության ձևավորման հենց հաջորդ օրը բոլոր հեռացվածները վերականգնվելու են իրենց աշխատատեղերում և փոխհատուցվելու են բոլոր վնասները, որոնք այդ մարդիկ կրել են իրենց քաղաքական հայացքների պատճառով։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի 4-րդ համար Վահե Հակոբյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը տարբերվում է ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններից և դաշինքներից, որովհետև իրենք ունեն Հայաստանը զարգացնելու հստակ ծրագիր, կարգապահություն և պրոֆեսիոնալ թիմ։ Վահե Հակոբյանը հիշեցրեց Քոչարյանի այն խոսքերը, որ «Հայաստան» դաշինքն ունի երկու-երեք պատրաստի կառավարություն։ Վահեկ Հակոբյանը վստահեցրեց, որ իրենք վերականգնելու են բանակը, և այն շատ ավելի ուժեղ է լինելու, քան կար 2018 թվականին։ Բացի այդ, ըստ Հակոբյանի, իրենք վերականգնելու են Հայաստանի հեղինակությունը, որպեսզի բոլորը հաշվի նստեն նրա հետ։

14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ․ Ռոբերտ Քոչարյանի կոչը -  infocom.amՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի 2-րդ համար Իշխան Սաղաթելյանն էլ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում հնչող այն հայտարարություններին, որ նրանց իշխանության ժամանակահատվածում ճանապարհներ են կառուցվել, դպրոցների տանիքներ են փոխվել և այլ աշխատանքներ են կատարվել։ Միևնույն ժամանակ, ըստ Իշխան Սաղաթելյանի, իշխանությունները խուսափում են ասել, թե քանի դպրոց է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սաղաթելյանը նշեց՝ 107 դպրոց և 17 մանկապարտեզ․

«Այս իշխանությունը պարտավոր է նայել ՀՀ քաղաքացու աչքերին և ասել, թե քանի տուն է նվեր տվել թշնամուն։ Խոսում են այգիների, ոռոգման մասին․ այս հողատուները պետք է նայեն Հայաստանի քաղաքացու աչքերին և ասեն՝ քանի հեկտար են նվեր տվել Ալիևին։ Իրենք պետք է տան այս հարցերի պատասխանը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացուց քվե խնդրեն, որպեսզի վերարտադրվեն և նոր տարածքներ հանձնեն»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչն ու հավելեց, որ հունիսի 20-ը Հայաստանը ազատագրելու օրն է։

Վերջում Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ մայրաքաղաք Երևանում վերջին 30 տարիներին ամենախոշոր նախագծերը՝ ճանապարհաշինարարության, կամուրջների, մշակութային հաստատությունների, իրականացվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Եվ իրենք հիմա ցանկանում են գալ իշխանության, որպեսզի նոր և ավելի խոշոր նախագծեր իրականացնեն։

(Visited 50 times, 1 visits today)