ՄԵԿ ՇԱԲԱԹ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ`զարմանա՞մ, թե՞ զարմանամ, որ դեռ զարմանում եմ

Արմինե Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Յոթ օրն անցավ չանցան…
ՄԵԿ ՇԱԲԱԹ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ`զարմանա՞մ, թե՞ զարմանամ, որ դեռ զարմանում եմ ․

որ եկեղեցու սպասավորը, իրեն թույլ է տալիս քաղաքականության մեջ մտնել, քաղաքական քարոզ անել և վարկաբեկել պետական գործչին՝ զուտ ոչ իր նման քաղաքական հայացքներ ունենալու համար, դրանով իսկ նսեմացնելով իր արած գործը… զարմանա՞մ, երբ մարդը տարիներով իր մեջ կուտակում է չարություն ընկերոջ հանդեպ ու մի գեղեցիկ ու անսպասելի օր, սոցիալական հանրության առջև դեմքին շրխկացնում է այն ամենը, ինչ այսքան տարի կուտակել էր իր մեջ՝ խաղալով իր մաքուր ու վստահելի մարդու դերը․․․․ ԶԱՐՄԱՆԱ՞Մ, ՈՐ ԴՐԱՆԻՑ ԻՐԵՆ ՎԱՏ ՉԻ ԶԳՈՒՄ, ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻՑ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ․․․

Սա ստորությու՞ն է, թե՞ սպեկուլյատիվ մոտեցում. ենթադրաբար արդյունավետ չստացված, չարված գործը հատուկ շեշտելը՝ բազում արված և հաջողված ծրագրերի և գործերի փոխարեն։
Անտեղի պարսավել մարդուն, խաղալ նրա համբավի հետ, նյութականը վեր դասել հոգևորից, ընկերությունից, լավ և ջերմ հիշողություներից, փորձելով որպես «գառ զոհաբերել ընկերոջն և մատուցել գայլերին» և այս ամենը քաղաքական ոճրագործին բերելու համա՞ր՝ ճորտատիրական բարքերի վերադարձը քարոզելով։
Հոգևոր առաջնորդ, այդ ու՞ր ես տանում քեզ անվերապահորեն հավատացող ժողովրդին։
Փա՛ռք Աստծո, ժողովուրդը շատ ավելի իմաստուն է և ճիշտ կողմնորոշվել է սովորել։
Սրան զուգահեռ՝ մեկ այլ իրականությունում, կան, այսպես կոչված լաչառիկներ,(մեղմ ասած) ովքեր ինքնահաստատվում են այս կամ այն պաշտոնյայի կնոջը կամ հարազատին վիրավորելով, վարկաբեկելով․․․ մարդու ծիծաղ էլ չի գալիս, հազիվ մի ծուռ քմծիծաղ է ստացվում,,,
Երբ այդ լաչառիկները վիրավորում են խոհեմ ու համբերատար մի կնոջ, ով իր խոհեմ վերաբերմունքն է ցուցաբերում անգամ այն ժամանակ երբ փորձում են բառերով ստորացնել, վիրավորել և ատելության մթնոլորտ ստեղծել, միայն այն պատճառով , որ նա չի իջել իրենց մակարդակին և չի պատասխանել , չի վիրավորել այն պահին երբ անտեղի զրպարտվում էր։
Արդեն սովորական է դարձել, այն լաչառիկների պահվածքը, երբ հատուկ սադրում են պետական գործիչների կանանց ու սքրինշոթեր են անում և տարածում իրենց էժանագին շրջանակներում՝ փորձելով ցեխ շպրտել նրանց վրա․ ախր նրանք մի բան չեն գիտակցում, այդ ցեխը վստահաբար չի հասնելու հասցեատիրոջը , բայց շպրտողի ձեռքերը կեղտոտվելու են․․․․ ախր նման պահվածքով, նրանք ավելի շուտ իրենց չսիրողների մեծ բանակին են ուրախացնում, քան թե հրապարակման տակ կեղտոտ բառեր գրողներին։
Ու էստեղ մեկ պատասխան կա․ իրենց էտ տեսակ պահվածքը գալիս է, իրենց ՈՉ ԻՆՔԱԲԱՎ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒՑ, ԱՆԿԱՅՈՒՆ ՈՒ ԱՆՀԱՍՏԱՏ ԷՈՒԹՅՈՒՆԻՑ։

Փա՛ռք Աստծո քիչ են նման մարդուկները․․․
Պարզապես խնդրում եմ բարի ու կամեցող եղեք միմյանց հանդեպ ՄԱՐԴԻ՛Կ․…

Մեզ` ամենքիս, հարկավոր է ԽԱՂԱՂՎԵԼ և անցնել ԳՈՐԾԻ, ամեն մեկս մեր գործին։ Սրան նրան «քսի տալով», իրար թույնելով, ոչ մի օգուտ չենք տա մեր երկրի ապագա զարգացմանը։
Ուստի ցանկալի է, որ մեզնից յուրաքանչյուրը մեր մասնագիտական աշխատանքը անի, մինչև իսկ այն մակարդակի, որ, ըստ Սևակի. «ՄԵՆՔ ՔԻՉ ԵնՔ, ՍԱԿԱՅՆ ՄԵԶ ՀԱՅ ԵՆ ԱՍՈՒՄ» կոչմանը արժանի լինենք, թե՛ Հայաստանի, և թե՛ արտերկրի ամենաբարձր մակարդակներում։

Խաղաղության աղոթք`

«Փա՜ռք Քեզ Տէր, որ մեր այս երկրային կեանքին խաղաղ օրեր ես պարգեւում: Պարգեւիր նաեւ Քո խաղաղութիւնը համայն արարածներիդ եւ հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցաւը: Եւ Տէր Աստուած, սուրբ ու պատուական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւոյթ բոլոր թշնամիներից.

(Visited 58 times, 1 visits today)