Մարգարիտ Եսայանին, ձեռքի հետ էլ՝ Արմեն Աշոտյանին, մի հատ հարց տանք. ճանաչո՞ւմ եք նկարում պատկերված մարդուն

Մարգարիտ Եսայանին, ձեռքի հետ էլ՝ Արմեն Աշոտյանին, մի հատ հարց տանք. ճանաչո՞ւմ եք նկարում պատկերված մարդուն: Մենք իրենց տեղը պատասխանենք, իհարկե չեն ճանաչում: Որտեղի՞ց ճանաչեն, դրա համար պետք է իմանան, թե արցախյան պատերազմն ինչ բան է:

Իսկ նկարում «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովիկ Հարությունյանն է, որը արցախյան պատերազմում փառահեղ մարտական ուղի է անցել: 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո նրան դատապարտել էին ազատազրկման: Ոչ մի բանի համար: Ու այդպես հարյուրավոր անմեղ ազատամարտիկների: Ո՞վ է մեր ազատամարտիկներին հալածել. ճիշտ է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ուրեմն մեր ազատամարտիկ հերոսներին բանտերը լցնելով՝ ո՞վ է թշնամու ջրաղացին ջուր լցրել. սա թող Մարգարիտ Եսայանը պատասխանի:

Իսկ հիմա մի հատ նորից ուշադիր նայեք լուսանկարին. տեսնո՞ւմ եք, Հովիկ Հարությունյանի ոտքը շղթայակապել են ձողին: Սա արել էին, որպեսզի առավելագույնս նվաստացնեին մեր ազատամարտիկներին: Այսպիսի բան դուք որտե՞ղ եք տեսել, որ ազատամարտիկին, բազմաթիվ պարգևների արժանացած, սպայի կոչում ունեցող մարդուն վերաբերվեն որպես թոկից փախած կենդանու: Ճիշտ է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի Հայաստանում: Ո՞ւմ հրահանգով են այսպիսի քստմնելի վերաբերմունք դրսևորել. ոչ, սխալվեցիք, թուրքերի հրահանգով չի եղել, այլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի: Մեր ազատամարտիկները ռեցիդիվիստ չէին, մոլագար-մանյակ չէին, ահաբեկիչներ չէին, բայց ոտքերը շղթայում էին: Ու սրանով նվաստացնում էին ոչ միայն մեր հերոսներին, այլև մեր բանակը, մեր ազգային-ազատագրական պայքարը, արցախյան պատերազմը, այդ պատերազմում ձեռք բերած հաղթանակները: Ուրեմն՝ ո՞վ էր թուրքի ջրաղացին ջուր լցնում: Մարգարիտ Եսայան, քեզ ենք հարցնում: Ուշադիր նայիր նկարին, ուշադիր կարդա ու պատասխանիր…

(Visited 10 485 times, 1 visits today)