Ձեր կեղծ եւ լկտի քարոզչության տակ մեծացած պայմանական Կիրակոսը միանգամից պիտի հավատա, որ ձեր բանկային հաշվին պայմանական 10 մլրդ են փոխանցել` հողերը տալու դիմաց. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը գրել է.

«Թե բա` ինչո՞ւ են ոմանք հավատում «պայմանավորված պшտերшզմի» մասին խոսակցություններին: Որովհետեւ այդ դուք, պարոն Սարգսյան, եւ ձեր իշխանությանը կցված «պատասխանատու» մեդիաները տարիներ շարունակ տարփողում եւ մարդկանց գիտակցության մեջ սերմանում էին այն միտքը, որ ԼՂ հարցը հող տալ — չտալու թեմա է միայն: Ու քանի որ ներքաղաքական կյանքում բանը բանից անցել էր, քանի որ այնպես էիք «կառավարել», որ մարդկանց մեջ սովորական եւ բնական шտելnւթյուն էիք առաջացրել առ ձեր իշխանությունը, ուստի եւ բնական է, որ ձեր կե ղծ եւ լկ տի քարոզչության տակ մեծացած պայմանական Կիրակոսը միանգամից պիտի հավատա, որ ձեր բանկային հաշվին պայմանական 10 մլրդ են փոխանցել` հողերը տալու դիմաց:

Սերժ Սարգսյանի գործը կքննի դատավոր ...

Ինչո՞ւ պիտի հավատա: Որովհետեւ դուք եք նրան տարիներ շարունակ համոզել, որ բանակցային գործընթացը ոչ թե դիվանագիտություն է, այլ առեւտուր: Ու եթե դրան էլ գումարում ենք այն, որ ձեր խոսքն ու գործը երբեւէ իրար հետ ոչ մի տեղ չեն առերեսվել, ամեն ինչ տեղը կընկնի»:

(Visited 53 times, 1 visits today)