Հրաշալի Նվեր Մնացականյանի հրաշալի մեկ րոպեն.Ուշադիր եղեք քանդվում է պալատական մտավորականների մենաշնորհային սինդիկատը… (տեսանյութ)

Բարև Ձեզ: Հայ գրականությունը Հայաստանում պաշտպանելը, համաձայնեք, որոշակի քաղաքական ցինիզմ է պարունակում։

Ուշադիր եղեք․ ամենաթունդն աղմկում են իրենց թիթեռի կյանքով դասագրքերում պատմություն ու գրականություն կեղծողները։ Այլ կերպ ասած, քանդվում է պալատական մտավորականների մենաշնորհային սինդիկատը, որի փլատակների տակ չմնալու համար էլ պետք է դիմել մեր ամենաբարձրին՝ Նարեկացուն փրկելու շանտաժին։ Նարեկացին, այո, բարձր է ու տիեզերական, և այդպիսին մնալու է մեզանից հետո։ Եթե կուզեք, Նարեկն աստվածաշնչյան տրամաչափ ունի․ գոնե այդ սուրբ աշխարհը ձեր փարիսեցիությամբ մի մտեք։ Բայց և մի պղծեք ձեզանից հետո ապրողների ճանապարհը Ջոյսի, Քամյուի, Սելինջերի կամ Սարտրի աշխարհը մտնելու համար։ Ես դա արել եմ խորհրդային տարիներին, թաքուն, վախվորած, Սոլժենիցինին ձեռագիր կարդալով, որովհետև իմ ներսում փլուզվում էր սովետների բռնապետությունը, իսկ դուք հիմա, ազգ ու եկեղեցի փրկելու երեսպաշտությամբ հենց նույն բռնապետությունն եք քարոզում։
Գոնե 2016թ․ ապրիլը հիշեք, քանի որ ...

Ախր ամենադիպուկը հենց Նարեկացին է սաստում ձեր կեղծ բարեպաշտությունը։ Եվ չփորձեք Սթայնբեկի կամ Մարկեսի համամարդկային անուրջներում հայի ինքնատիպության կորուստ որոնել․ ցինիզմը հենց դա է, առանց տարատեսակ ժուլիկությունների․․․ Հաջողություն:

Մնացականյան / Time Rusarm infoԱմենաթունդը աղմկում են իրենց թիթեռի կյանքով դասագրքերում պատմություն ու գրականություն կեղծողները…Նվեր Մնացականյան

Опубликовано Грантом Егоровичем Суббота, 1 августа 2020 г.

(Visited 101 times, 1 visits today)