Հարկավոր է վերադարձ քոչարյանական տարիներին.Նիկոլը պետք է հեռացվի.Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլի հեռացումից հետո, որն անխոս այսօրեական կենսական հրամայական է, համաճարակի հաղթահարումից պակաս կարևոր չի լինելու Սահմանադրական կարգի վերականգնումը, ներքին ու արտաքին քաղաքական ողնաշարի ուղղումը՝ Սահմանդրության փոփոխմամբ, նոր Սահամանադրության մեջ ազգային ֊ պետության կոնցեպտի խիստ դոմինացմամբ, անցումը գոնե կիսանախագահական կառավարման համակարգի։
Արտաքին քաղաքական ու հատկապես Արցախի հարցում Հայաստանի հասկանալի ու կանխատեսելի, պետականակենտրոն քաղաքական հայեցակարգի մշակում, դրա սկզբունքային իրականացում։
Ներքին քաղաքականության իմաստով՝ այնպիսի իշխանության ձևավորում, որը վստահություն կներշնչի արտաքին գործընկերներին, պետության ներսում հնարավորություններ կստեղծի բիզնեսի կայուն զարգացման համար, որպիսի պայմաններում միայն հնարավոր կլինի վերակենդանացնել տնտեսությունը՝ երկրի զարկերակը. Հարկավոր է վերադարձ քոչարյանական տարիներին։

Հարկավոր է վերադարձ քոչարյանական տարիներին. Վահե Եփրիկյան

Հակառուսական արշավ, ինչ ֊ ինչ աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ հայանպաստ շահերի սպասարկում, պետականության կազմաքանդում, հասարակության ջլատում, բանակի ստորացում, միջանձնային ատելություն, սոցիալ ֊ տնտեսական ու բարոյահոգեբանական անկում, ազգային դիմագծի ձևախեղում՝ սրանք այս իշխանության《ձեռքբերումներն》են, մինչդեռ այս ամենից օր առաջ ձերբազատվել է պետք, մինչդեռ մեզ գաղափարախոսություն է պետք և ոչ պրոպոգանդա։

Մեր՝ դիմակների ու դիակների իշխանությունը բռնել է մի կուրս, որ միայն խորտակման է տանելու երբեմնի Նավը՝ լեռան վրա, ուստի հանուն կործանարար նավաբեկությունից փրկվելու՝ Նիկոլը պետք է հեռացվի։

(Visited 58 times, 1 visits today)