Հասարակությունը հիմնավոր կասկած էր հայտնում, որ Վարչապետին խորհրդատուները դիտավորությամբ ծուղակն են գցել

Վահրամ Դավիթի Ավետիսյանի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնին հանրային լուրջ դժգոհության ալիք բարձրացրեց, քանզի վերջինս հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, լինելով Վճռաբեկ քրեական պալատի նախագահ, օրինականացրել էր Սերժ Սարգսյանի բոլոր ապօրինի , քաղաքական և քրեական հետապնդումները, թե մարտի մեկի գործերով և թե դրանից հետո :

Նույն Դավիթ Ավետիսյանի թեթև ձեռքով էին օրինական ուժ ստացել Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, ապօրինի դատավճիռները: Հենց այս հանգամանքն էլ ոտքի հանեց հասարակությանը, որը չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչպես կարող է նախկին ռեժիմի հանցագործությունները օրինականացրած անձի որդին, դառնալ ՍԴ դատավոր, հնչեցին կարծիքներ, որ Վահրամ Ավետիսյանի ֆոնին, Հրայր Թովմասյանը ուղղակի հրեշտակ է:

Հասարակությունը չէր կարողանում հասկանալ, թե Վարչապետի որ խորհրդատուներն են նրան առաջարկել և ներկայացրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, վստահ լինելով , որ նրա առաջադրումը առաջացնելու է դժգոհություն և բացասական է ազդելու Վարչապետի վարկանիշի վրա:
Այլ կերպ ասած, հասարակությունը հիմնավոր կասկած էր հայտնում, որ Վարչապետին խորհրդատուները դիտավորությամբ ծուղակն են գցել, Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելով, իսկ հիմնականում ունեցել են 2 նպատակ՝

1. Սերժ Սարգսյանի հետ կապված մարդուն դարձնել ՍԴ դատավոր և դրանով մեղմել Սերժի համար Հրայր Թովմասյանի կորուստը:
2. Մաքսիմալ նվազեցնել Վարչապետի վարկանիշը:
Շուտով այս գաղտնիքն էլ բացահայտվեց, բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ բացահայտեցին, որ Վարչապետին առերևույթ ծուղակը գցող պաշտոնյաներն են եղել նրա իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանը և Արդարադատության Նախարար Ռուստամ Բադասյանը:

Պարզվեց նաև, որ Աննա Վարդապետյանը 2009թ-ից 2013թ-ը, եղել է Վահրամ Ավետիսյանի հոր, Դավիթ Ավետիսյանի օգնականը, ուշագրավ է այն, որ փաստացի հենց այդ ժամանակահատվածում է վճռաբեկ դատարանը օրինականացրել Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, ապօրինի դատավճիռները:

Գաղտնիք չէ, որ դատավորների վճիռները գրում են նրանց օգնականները, այս դեպքում առկա է հիմնավոր կասկած, որ բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանի ապօրինի դատապարտման վճռի օրինականացման որոշումը գրել է այժմ իր իրավական խորհրդատու Աննա Վարդապետյանը:
Հավելեմ նաև, որ Աննա Վարդապետյանի հայրը համարվում է Տարոն Մարգարյանի մտերիմը, այժմ հարուցված է քրգործ և ըստ մամուլի վերջինս մեղադրվում է Տարոն Մարգարյանի կոռուպցիոն գործարքներին մասնակից լինելու մեջ և հենց դա էր պատճառը, որ Աննա Վարդապետյանը հրաժարական ներկայացրեց Արդարադատության փոխնախարարի պաշտոնից:

Կարծում եմ այսքանը առավել քան բավարար է պատկերացնելու համար թե ինչ որակի և ում օգտին է խորհուրդներ տալիս Վարչապետին Աննա Վարդապետյանը:
Ինչ վերաբերվում է Ռուստամ Բադասյանին, ապա հանրահայտ փաստ է, որ վերջինս մինչև հեղափոխությունը եղել է Քոչարյանի պաշտպանությունը իրականացնող Օրբելյանի փաստաբանական ընկերության փայատեր:

Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո, Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած և աջ ու ձախ Վարչապետին վարկաբեկող Օրբելյանի հետ փոխկապակցված ընկերությունը << լրիվ պատահաբար >> շահում է Արդարադատության Նախարարության հայտարարած մրցույթը և հիմա ներկայացնում է Հայաստանի շահերը Եվրոդատարանում, ի դեպ պայմանագրային հոնորարը մոտ մեկ միլիոն 250 հազար եվրո է: Թե ով է օգնել Օրբելյանին շահել մրցույթը , կարծում եմ նույնիսկ քննարկել պետք չէ:

Փաստը մեկն է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վայ խորհրդատուների երեսից, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հետ փոխկապակցված ընկերությանը տրամադրել է մեկ միլիոն 250 հազար եվրո, հավանաբար որ արդյունավետ պաշտպանեն Քոչարյանին: Եթե այս դեպքերում ռոբասերժական կլանը հաջողության հասավ, ապա Վահրամ Ավետիսյանի դեպքում պլանները ձախողվեցին ժողովրդի կողմից և նա ինքը հանեց իր թեկնածությունը:
Կարելի էր սա համարել որպես ժողովրդի հերթական հաղթանակ, եթե ամեն ինչ այսքան տխուր չլիներ:

Իսկ տխուր է այնքանով, որ հեղափոխության հետ կապ չունեցող, նախկիններին հլու հնազանդ ծառայած անձիք այսօր գրավում են բարձրաստիճան դիրքեր կառավարությունում, իսկ հեղափոխություն կատարած ժողովուրդն էլ ստիպված է ընդվզել նրանց դեմ: Նաև այս պատճառով է, որ տեղի չունեցավ վեթինգը, անցումային արդարադատությունը և նախկին հանցագործները ազատորեն վայելում են իրենց միլիարդները: <<Դարձ ի շրջանս յուր>> կասեին մեր մեծերը:
Սա էլ կանցնի և դավաճանները միևնույն է կպատժվեն, սա էլ կասեմ ես:
Արտակ Գալստյան

(Visited 49 times, 1 visits today)