Լավ է, որ հրաժարական է տվել… Ես Հայ ազգին շնորհավորում եմ, քանի որ… Մովսես Հարությունյան

Քիչ առաջ նախագահականից հաստատել են, որ հրաժարական են ներկայացրել ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը ու ԳՇ պետի 1-ին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վերջինս կնշանակվի ՊՆ նախարար։ ArmDaily.am-ը խոսել է ԳՇ-ի նախկին պետ, գեներալ- գն դապես Մովսես

Հակոբյանի հետ։ -Պարոն գեներալ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել, լար վածության այս ֆոնին ո՞նց եք գնահատում ՊՆ նախարարի հրաժարականը։ -Լավ է, որ հրաժարական է տվել։ -Մտածում եք, դա ճիշտ որոշո՞ւմ է եղել։ -Չգիտեմ։ -Քն նարկվում է Արշակ

Կարապետյանի թեկնածությունը ՊՆ նախարարի պաշտոնում, Ո՞նց եք գնահատում Արշակ Կարապետյանի նշանակումը այս պաշտոնում։ -Հայ ազգին շնորհավորում եմ։ -Մտածում եք, նա իսկապես այս պահին լավագույն թեկնածո՞ւն է, ունի՞ բավարար որակներ այս բարդ

ժամանակահատվածում այդ գերատեսչությունը ղեկավարելու։ -Ես ո՞վ եմ, որ նման տաղանդավոր մարդկանց մասին կարծիք ասեմ։ Ես կարծիք չունեմ այս նշանակման մասին։ -Իսկ Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածի մասին գնահատական կտա՞ք։ -Ես արդեն ասացի, որ տաղանդավոր մարդկանց գործունեությունը չեմ գնահատում։ -Պարոն Հակոբյան, իսկ սահմանին հայկական բանակի, մեր զինվորականների պատասխանը համարժե՞ք է թշ նամուն։ -Ես տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում։ Ես չեմ ծա ռայում բանակում։

(Visited 69 times, 1 visits today)