Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը հենց Նիկոլն է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանին և երկրում ահագնացող համաճարակային իրավիճակին:

Կորոնավիրուսային հիվանդացության ռեկորդային ցուցանիշների ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղավորներ փնտրել։

Այս անգամ մեղավոր են կարգվում լրատվամիջոցները եւ ազատ խոսքը։

Ակնհայտ մանիպուլյատիվ եւ ստահոդ հիմնավորումներով նա կրկին թիրախավորեց չորրորդ իշխանությանը, երրորդ՝ դատական իշխանության ուզուրպացիան դեռեւս չմարսած։

Նիկոլ Փաշինյան #nikol-pashinyan - Հետք ...

Իրականում համաճարակը բուն է դրել Հայաստանում բացառապես մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը հենց Նիկոլն է։

Իդեպ, հուլիսի 1-ից Եվրոպական Միությունը բացում է իր արտաքին սահմանները մոտ 50 երկրների համար։ Չզարմանաք, որ Հայաստանը չլինի այդ ցանկում որպես կորոնավիրուսային ջերմոց։

(Visited 17 times, 1 visits today)