Ինչու՞ է աղմկում Նաիրա Զոհրաբյանը, քանզի կոնկրետ իր և Ծառուկյանի ոտքն են տրորել. Անի Զախարյան

Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչու՞ է աղմկում Նաիրա Զոհրաբյանը…ներկայիս իշխանությունը այո, համակողմանի ձախողել է, սակայն դա չի նշանակում, որ այս ֆոնին իշխանության դեմ դուրս եկած բոլոր ուժերը ճիշտ են կամ արտահայտում են ժողովրդի շահը։ Տարիներ շարունակ Նաիրան լուռ էր, երբ նախկին հանցավոր համակարգի կոալիցիոն գործընկերների շարքում կեղծ ընդդիմություն էին խաղում, Նաիրան լուռ էր, երբ էլեկտրիկ Երևանի պայքարի շրջանակներում կանանց ջրցան մեքենաների տակ էին պառկեցնում, Նաիրան լուռ էր, երբ Սասնա Ծռերի գործողություններից հետո նախկին հանցավոր համակարգը սկսեց իր քաղաքական հետապնդումները, Նաիրան լուռ է, երբ Գագիկ Ծառուկյանին անօրինական կերպով սպասարկող Կենտևոն հը֊ը միտումնավոր տարիներ շարունակ զրկում էր Ազգային գործիչներիս խոսքի իրավունքից, քանզի լուրջ մրցակից ենք Ծառուկյանին, Նաիրան լուռ էր, երբ անօրինական կերպով սեփականատիրոջ կարգավիճակի տակ թաքնվելով Ծառուկյանը իրականացնում էր լայնամաշտապ ձեռնարկատիրական գործունեություն, Նաիրան լիահույս էր, որ Ստամբուլյան կոնվենցիան կվավերացնեն։

Նաիրա Զոհրաբյանն իմ ֆավորիտն է». ԲՀԿ ...

Նաիրան լուռ էր, երբ ընտրական գործընթացները դարձրել էին ընտրակաշառք բաժանելու աճուրդ։ Այժմ Նաիրան չի լռում, քանզի կոնկրետ իր և Ծառուկյանի ոտքն են տրորել։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու է աղմկում Նաիրան։

(Visited 46 times, 1 visits today)