Ժող չքլնգեք, բայց պիտի ասեմ.․․ Հայաստան վերադարձան մեր 15 հայրենակիցներ, ոչ մեկ մի հատ չասեց.․․

Էրիկ Մկրտչյանը գրում է. Ժող չքլնգեք, բայց պիտի ասեմ. Օրեր առաջ երբ ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Վրաստանի միջնորդությամբ և քարտեզի դիմաց Հայաստան վերադարձան մեր 15 հայրենակիցներ, ոչ մեկ մի հատ չասեց. շնորհակալություն Վրաստան կամ շնորհակալություն ԱՄՆ: Իսկ երեկ երբ Ռուսաստանի միջնորդությամբ եւ էլի քարտեզների դիմաց եկան մեր ևս տասնհինհգ հայրենակիցները, ազգովի սպասիբո ՌՈՍՍԻԱ ենք գրում՝ կառավարությունից մինչև ընդդիմադիր ուժեր: Այն ինչ գեր իների վերադարձին նպաստելը առաջինը Ռուսաստանի պարտականությունն է, ոչ թե ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ Վրաստանի: Էլի շնորհակալություն հայտնեք, բայց ոչ միակողմանի: Սիրուն չի:
Բարի գալուստ տղերք: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչ հիմա վերադարձած գե րիների վերադարձի մեջ որոշակի ավանդ ունեն՝ անկախ երկրից եւ ազգությունից:

(Visited 140 times, 1 visits today)