Թե բա Սարիբեկը ինչի՞ է խելոք կանգնած լսում,որպեսզի Լևոն Հայրապետյանի ճակատագրին չարժանանա

Չեմ ուզում տեսանյութը դնեմ։ Երևի տեսած կլինեք։ Իմ աչքով, որ ընկնումա նեռվերս նեռվայնանում են։ Մի երկու բառով ներկայացնեմ։ Ուրեմն էս բիզնեսմեն կաթողիկոսի, բիզնեսմեն եղբայրը, Եզրաս անունով։ Դե էն Եզրասը էլի, ով որ 2018 թվականին հեղափոխության ժամանակ, Մոսկվայաբնակ մեր հայ տղերքի ցույցը ցրելու համար Омон կանչել։

Էն մյուսնել Մոսկվայի հայկական համայնքի միության ղեկավար կազմից, որը որ իր գոյության ընդացքում ոչ մի հայանպաստ բան չի արել։ Հակառակը ինչքան ուզեք։ Ուրեմն երկուսով նստած Մոսկվայի ծիրանի ֆուռերին տարածք տրամադրողին, հայ ու ազերու ծեծ ու ջարդի խնդիրը լուծողին, կանգնացրել են դեմները ու դաստիրակում են։ Վայ աշխարհ, աշխարհ։
Իրոք էս էն տարբերակնա, որ տեղինա ասելը, նեռվերս նեռվայնանում են։

Սարիբեկ Գևորգյանը ուղիղ եթերում է ...
Իսկ եթե ձեր մոտ հարց առաջանա, թե բա Սարիբեկը ինչի՞ է խելոք կանգնած լսում, պատասխանեմ մի նախադասությամբ։ Որպեսզի Լևոն Հայրապետյանի ճակատագրին չարժանանա։
Ցավոք սրտի պետք է նշեմ, որ Ռուսաստանի հայ համայնքը, որպես համայնք ահավոր վիճակում է։ Ավելի ձայնազուրկ քան Թուրքիայի հայ համայնքը։ Սա ևս մեկ խնդիր է որով պետք է զբաղվեն պատկան մարմիները։

(Visited 15 times, 1 visits today)