«Ընտրակաշառք տվողներին լցնելու ենք ծակերը». Նիկոլ Փաշինյան

Ահազանգ.Հայաստան դաշինքը ընտրակաշառք է բաժանո՞ւմ.ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քաղաքացիներին հորդորեց համագործակցել իրավապահների հետ և օգնել բացահայտել ընտրակաշառքի դեպքերը

Հ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում համակիրների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ընտրակաշառքի առաջարկ են ստացել, դիմեն իրավապահ մարմիններին։

Նիկոլ ՓաշինյանՆա նշեց, որ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կան ձերբակալության դեպքեր «Երկու դեպքով էլ ընտրակաշառք բաժանողներին դատարանը կալանավորել է։ Ինչքան գիտեմ, ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, սակայն նրանք համագործակցել են իրավապահ մարմինների հետ և մանրամասն ցուցմունքներ տվել, ուստի ազատվում են քրեական պատասխանատվությունից»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք`«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը բռնվել էր 9 մլն դրամ ընտրակաշառքի գումարը փոխանցելու պահին։ Խլղաթյանը որոշել էր արտահերթ ընտրություններին իրենց դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի առնվազն 147 ընտրողի գումարի տեսքով ընտրակաշառք տալ։

Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ԲՀԿ  ներկայացուցիչը ընտրողներին բնամթերք էր բաժանենլրանց ձայների դիմաց։

(Visited 24 times, 1 visits today)