Էլ տենց բաներ չլսեմ ՝ ձերբակալեք, կալանավորեք․ Փաշինյան (տեսանյութ)

Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ. Նիկոլ Փաշինյան ( Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր ՀայաստանիցԿառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի հերթական նիստին առողջապահության նախարարը ներկայացրեց, թե  պատվաստված քաղաքացի ունի հիվանդանոցային բուժման կարիք։

Այնուհետեւ նախարարն ասաց, որ կան անձինք, որոնք փորձում են շփոթեցնել մեր քաղաքացիներին, անհիմն վախեցնել եւ սուտ լուրեր տարածել։ Ավանեսյանի խոսքով, նման գործողությամբ զբաղվողները պատասխանատու են ամեն օր գրանցվող մավան թվերի համար եւ պարզ չէ, թե նրանք ինչ նպատակներ են հետապնդում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ եւ պատասխանեց, որ այդ քարոզչությունը տարվում է քաղաքական նպատակներով, որպեսզի ներկայացվի, թե իբր կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսային հիվանդության դեմ։

«Ինչի՞ ենք ընդհանրապես բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են անում։ Կա հստակ պետության պարտավորություն, պետք է բոլոր լծակները գործադրենք, որ պատվաստման գործընթացը գնա առաջ։ Ես չեմ ուզում բողոքներ լսել առողջապահության նախարարությունից, որ խանգարում են պատվաստման գործընթացին։

Ես ձեր առաջ խնդիր եմ դրել՝ գնացեք եւ լուծեք։ Մենք այստեղ չենք հավաքվել, որ ասենք այս մարդը կամ այն մարդը մեզ խանգարում է գործել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաեւ հավելեց, որ հատկապես պետական համակարգում բոլորն առանց բացառությունների պիտի լինեն պատվաստված, եւ դրա պատասխանատվությունը կրում են գերատեսչությունների առաջին դեմքերը։

Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ. Նիկոլ Փաշինյան ( Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից«Ազգային անվտանգության ծառայությանը եւ Ոստիկանությանը. կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ, եթե պետք է՝ ձերբակալեք, կալանավորեք։ Այն բժիշկների հանդեպ, որոնք օգնում են չպատվաստվել մարդկանց, պետք է շատ խիստ միջոցներ կիրառվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ այլեւս չի ուզում բողոքներ լսել կառավարության նիստերին՝ փոխարենը միայն զեկույցներ լուծված խնդիրների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

(Visited 20 times, 1 visits today)