Էլ ինչ պիտի անեն թուրքերը և ադրբեջանցիները, որ Հայաստանի բնակչությունը ի վերջո հասկանա, որ թուրք֊ադրբեջանական «կառուցողական» խուժանը շուտով կներխուժի իրենց ննջասենյակ

Հերթական «դրական ազդակ» է փոխանցում Հայաստանի սուպերխաղաղասեր և գերարհեստավարժ թավշյա֊պողպատե իշախություններին, ֆաշիստական Ադրբեջանի ֆաշիստ նախագահ Ալիև Իլհամը։
Ահա «յուղը վրեն» դրական ազդակի բովանդակությունը՝ «Մենք այնպիսի հզոր և ուժեղ Ադրբեջան, Ղարաբաղ և Զանգեզուր կկառուցենք, որ մեզ կնախանձի ամբողջ աշխարհը» ասաց Ալիևը։
Հիմա հարց «հպարտ քաղաքացիներին», այս «դրական ազդակի» բովանդակությունը ձեզ չի՞ լարում։
Օրինակ, որ ֆաշիստ Ալիևը սպառնում է հայաստանյան Սյունիքը և Արցախը «կառուցել և հզորացնել» Ադրբեջանի կազմում։
Չէ’ ինձ զուտ հետաքրքիր է, էլ ինչ պիտի անեն թուրքերը և ադրբեջանցիները, որ Հայաստանի բնակչությունը ի վերջո հասկանա, որ թուրք֊ադրբեջանական «կառուցողական» խուժանը շուտով կներխուժի իրենց ննջասենյակ։
Սա ուղիղ իմաստով։

(Visited 17 times, 1 visits today)