Զայրույթի պահին եկեք չմոռանանք, թե ինչպես Արծրունը իր վրա վերցրեց ոչ միայն իրավիճակը ներկակացնելու գործը, այլև… Արմեն Խաչատրյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը գրել է՝ Երկրի համար ճակատագրական պահերին յուրաքանչյուր ոք չէ, որ կարող է կամք, համարձակություն ու պատրաստակամություն դրսևորել՝ ստանձնելով առանձնահատուկ պատասխանատու դերակատարում։ Եվ ինքնին հասկանալի է, որ դրա համար ոչ միայն մտավոր ունակություններ ու փորձ է անհրաժեշտ, այլև՝ կայուն հոգեվիճակ ,

ահռելի մեծ ուժ ու անշուշտ քաջություն։ Պш տերազմի օրերին մենք բոլորիս ՝ թե հայ ժողովրդի ,թե զինվորականների ուշադրությունը սևեռված էր Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած տեղեկատվությանը , միայն նրանից էր ակնկալվում այդքան բաղձալի հաղթանակի մասին լուրը։ Այդուհանդերձ ,ներկայումս հատկապես իրենց լրատվամիջոց համարող

կայքերի կողմից տարբեր խառն իճաղանջ շրջանակների պատվերներով փորձ է արվում Արծրուն Հովհաննիսյանին քար կпծել ու նրա գործունեությունը հողին հավասարեցնել։ Պш տերազմի ողջ ընթացքում ես ինքս ականատես եմ եղել Արծրունի գործունեությանը։ Ռազ մաճակատում տիրող իրավիճակից զատ հանրությանը

ներկայացնելուց ,Արծրուն Հովհաննիսյանի շուրջօրյա ռեժիմով կազմակերպում էր առшջնագծի ստորաբաժանումների տեխնիկական համալրման աշխատանքները ,սկսած այդքան անհրաժեշտ գիշերային, տեսանելիության, ջերմատեսիլ, նշանառության օպտիկական ու օպտիկալազերային սարքերից, ռադիո և արբանյակային կապի միջոցներից ,դռոններից, համազգեստից, վերջացրած ամենագնաց ավտոմեքենաներով։ Այդ ամենը իրականացվում էր ընկերների ու

արտերկրի մեր հայրենակիցների միջոցներով, որոնց աննկարագրելի հայրենանվեր գործունեությանը դեռևս երկար կանդրադառնանք։ Մեր բանակի մի շարք, հատկապես Գորիսի շրջանում տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանումները ,երբեք չեն մոռանա էն օժանդակությունը, որը որ կազմակերպվել էր Արծրունի կողմից։ ‌Պш տերազմի օրերին ես համոզվեցի, որ Արծրուն Հովհաննիսյանը, պրոֆեսիոնալ բացառիկ որակներով սպա լինելուց զատ, նաև որակյալ ռш զմական

փորձագետ է։ Վերջինիս ու իր պես սպաների ու մասնագետների գիտելիքներն ու ներուժը հատկապես հիմա խիստ անհրաժեշտ են Հայոց բանակի մեջքը ուղղելու, տարածաշրջանում ի հայտ եկած որակապես նոր մարտահրավերները հաղթահարելու ունակ զի նված ուժեր ստեղծելու հարցում։ Անկասկած, մեծ էին սպասելիքներն եւ հավատը պш տերազմի օրերին, ու ավելի խորն է այսօր մեր վե րքը և անդառնալի կпր ուստների ցш վը։ Սակայն եկեք զայր ույթի ու պп ռթկումի պահին չմոռանանք՝ Արծրուն Հովհաննիսյանն իր վրա էր վերցրել ոչ միայն իրավիճակը սառնասրտորեն վերլուծելու և հանրությանը ներկակացնելու ,հայտնելու, այլ նաև՝ բանակին, ժողովրդին քաջալերելու ու մար տական ոգին բարձր պահելու դժվարին գործը, ինչը կատարել է պատվով, էնպես ինչպես խրամատում մեր այն քաջարի զինվորներն ու սպաները, ովքեր մինչև վերջին պահը արել են հնարավորը և անհնարը հաղթանակի համար։

(Visited 88 times, 1 visits today)