Երեկ գրել էի՝ իսկական հավատացյալը Քոչարյանին ձայն չի տա: Կարծես սիրտս բան էր հուշել. այսօր իմանում եմ, որ երեկ Գյումրու ,,Յոթ վե րք՛՛ եկեղեցիում տեղի է ունեցել ՀԵՏԵՎՅԱԼԸ… Համլետ Օծունեցի

Համլետ Օծունեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեկ գրել էի, որ իսկական հավատացյալը Քոչարյանին ձայն չի տա: Կարծես սիրտս մի բան էր հուշել. էսօր իմանում եմ, որ երեկ Գյումրու ,,Յոթ վերք՛՛ եկեղեցիում փառքով և պատվով ընդունել են ժողովրդին ժեխ,

անմակարդակ, անգրագետ ու այլ
արհամարհական խոսքերով վիրшվ որողների շեֆին: Նրան, ով կաթողիկոսի երեսին ծիծաղել է աջը համբուրելու համար պարզելու վրա ու ուսին թփթփացրել, թե՝ այ հարիֆ, դու ով ես, որ ես քո ձեռը պաչեմ: Ծաղկաձորում մի սփյուռքահայ պատանի ասել է՝ պարոն

Քոչարյան, ձեզ հիշում եմ, դուք մեր քաղաք էիք եկել կաթողիկոսի հետ: Ծիծաղել է և ասել՝ այդ ինքն էր ինձ հետ եկել ձեր քաղաք: Շուշիի եկեղեցու վերաբացմանը չի այցելել, ասել է՝ ես խո տերտեր չեմ, որ պատարագի մասնակցեմ: Եվ այլն, և այլն: Բա ինչո՞ւ են եկեղեցականները նրան մեծարում: Քանզի նա չի ասում՝ ինչո՞ւ եք թալш նում երկիրը, ինչո՞ւ եք ձեր հոտին հիմարի տեղ դնում, ինչո՞ւ եք վերացրել թեմական խորհուրդները… Իսկ խորհուրդները վերացրել են, որ մոմի բիզնեսը անվերահսկելի լինի, որ մանկական այգին յուրացնեն, որ մանկապարտեզներում և դպրոցներում ապоրինի եկեղեցիական արարողություններ անեն…

(Visited 394 times, 1 visits today)