Ես շատ լավ հասկանում եմ ինչու էր պետք Նիկոլը Քոչարյանին, մեծահարուտներին, չինովնիկներին, բայց Վեհափառի ինչի՞ն էր պետք, չեմ հասկանում

Հոգևոր առաջնորդների պաշտոնակատարները հանդիպեցին: Պատրիարք Կիրիլը ասեց, որ հայերի միակ ապագան ադրբեջանցիների հետ միասին ապրելն է, Փաշազադեն ասեց, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, իսկ մեր Կաթողիկոսը խոսեց գերիների մասին, բողոքեց ադրբեջանից ու ասեց՝ «Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծմա»: Հենց այս արտահայտության համար էլ այս ամենը կազմակերպվել էր:
Բայց դա միակ ելույթը չէ, որ Կաթողիկոսը երեկ ունեցավ: Չար, շատ չար, լեզուները պնդում են որ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղայի շուրթերով ինձ էր չուծ լի նի նզովում հենց անձամբ հայոց վեհափառը:
Մի պահ կողմ դնենք Արցախի հարցը, Լավրովի պլանը ու Կաթողիկոսի ներգրավվածությունը դրա իրագործման մեջ: Մանավանդ որ թե՛ Պատրիարք Կիրիլը, թե՛ Փաշազադեն և թե՛, ցավոք, մեր Վեհափառը իրականում ազդեցություն չունեն իրենց համապատասխան հասարակություններում: Սա ընդամենը որոշ շրջանակների փորձն էր ցույց տալ, որ Մոսկվան դեռ ինչոր բան որոշում է Կովկասում: Վերանանք էս ամեն ինչից:
Ենթադրենք ես եմ, մոլորվել եմ մոտս հարցեր են առաջացել: Տենց լինում ա ու լինում ա անընդհատ ու բոլորի հետ: Չտա՞մ: Հիմա օրինակ իմ մոտ հարց ա առաջանում, ո՞նց ա լինում որ Կաթողիկոսը վարչապետի հրաժարականն է պահանջում, իսկ ընտրություններից հետո ողջունում է վարչապետի ասածները ու գնում օրհնում է Ազգային Ժողովը: Ինձ ո՞վ կբացատրի, ո՞նց կարա Աստծո օծյալը սենց բան անի: Կաթողիկոսը դեպուտատի պես ժողովրդի օծյալը չի, բանկիրի պես փողի օծյալը չի, գործկալի պես օտար պետության օծյալ չի, նա Աստծո օծյալն է, այսինքն ճշմարտության օծյալը: Եթե պատգամավորը պետք է հաշվետու լինի ժողովրդին, բանկիրը՝ եկամուտին, գործակալը շեֆին, ապա Կաթողիկոսը հաշվետու է միայն ճշտին, արդարությանը, ճշմարտությանը, բանականությանը… Հիմա բանականը ո՞րն էր, Նիկոլին վերընտրելը՞…
Ես շատ լավ հասկանում եմ ինչու էր պետք Նիկոլը Քոչարյանին, մեծահարուտներին, չինովնիկներին, տո նույնիսկ ժողովրդին… բայց Վեհափառի ինչի՞ն էր պետք չեմ հասկանում: Հիմա մեր եկեղեցին լուսավորչական է չէ, է բա լուսավորե՜ք: Լուսավորեք իմանանք էս ինչ արիք… Դրա փոխարեն Քոչարյանի պեշկին հարիր (ու ինձ թվում է նույն մարդկանց կողմից գրված) մի տեքստ են տարածում մեջն էլ թե բա՝ «պատմության տարեգրության մեջ դուք առ ոչինչ եք…»:
Լավ հասկացանք, ես առ ոչինչ եմ, բա դուք առ ի՞նչ եք… Մտածե՞լ եք: Պատմության մեջ գրվելու է, որ Գարեգին Բ-ի օրոք Հայաստանը վերջնականապես նվաճվեց Հայ Առաքելական Եկեղեցու կողմից բանադրված ու նզովված կրոնի կողմից, անդադար նվազում էր ծնելիությունը, ծնվածներն էլ հարում էին աղանդներին, երկրի տարածքը նվազեց 25%-ով, ու հայ ազգը հասավ կործանման շեմին… Էս ա ձեր ու, ցավոք սրտի, մեր պատմության տարեգրությունը:
Հայրապետ… ես էլ դե որդի եմ չէ, հիմա ոնց չհարցնեմ՝ այ հեր էս ի՞նչ արիր: Ասըմ ա՝ ձենդ կտրի, դու ով ես որ ինձ հարցեր տաս: Ես, փաստորեն, որբ եմ, իսկ դու գուցե և հայր ես բայց ակնհայտորեն խորթ: Սեփական զավակներին տենց չեն վերաբերվում:

(Visited 30 times, 1 visits today)