«Ե՞րբ և որտե՞ղ եք հասցրել տեղավորել Արցախից տեղահանված մեր 38 հազար հայրենակիցներին, որ արդեն Մշակույթի պալատ եք վերանորոգում». Ա. Ղուլյան

«Ե՞րբ և որտե՞ղ եք հասցրել տեղավորել Արցախից տեղահանված մեր 38 հազար հայրենակիցներին, որ արդեն Մշակույթի պալատ եք վերանորոգում». Ա. Ղուլյան

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համայն Արցախաց թագավորն ապրած կենա` պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողության տակ են մնացել
Արցախի 120 համայնքներ և այդ համայնքներից տեղահանվել է ավելի քան 38.000 մարդ, այդ թվում՝ 11 հազար երեխա։
Ուզում եմ հասկանալ ե՞րբ և որտե՞ղ եք հասցրել տեղավորել Արցախից տեղահանված մեր 38 հազար հայրենակիցներին, որ արդեն ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ եք վերանորոգում.
Քանի փողերը բոլ-բոլա` էն պուրակի շինարարությունն էլ սկսեք..»:

(Visited 37 times, 1 visits today)