«Գալու է պահը, որ Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու՝ ո՞վ էր ճիշտ ու ո՞վ սխալվեց»․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրել է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը օգոստոսի 19-ին էր, ես համբերատար սպասում էի արձագանքներին ու աղոտ հույս ունեի, որ իշխանական հարթության մեջ կլինեն ադեկվատ գնահատականներ:

Բայց ինչպես գործող իշխանությունը համարժեք չէ իր իրավասությունների ու պարտականությունների ընկալմանը, այնպես էլ անհամարժեք էին արձագանքները:
Օրինաչափ է, որ ՀՀ երրորդ նախագահի ասուլիսը դարձավ նախկին ու գործող իշխանությունների համեմատական գնահատականի հիմք՝ սա մեկ: Եվ այդ հիմքում ակնհայտ է, որ գործող իշխանությունն ամենեւին շահեկան վիճակում չէ։
Երկրորդ՝ մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որ հաղթում է ու սկսում իր հաղթանակի վրա կասկածել, ու դա քաղաքական կոգնիտիվ դիսոնանսն է այսօրվա իշխանության:
Երրորդ՝ ցավոք, մենք ունենք ոչ միայն 2016-ի ապրիլը, այլև 2020-ի հուլիսը, երբ Ադրբեջանը ագրեuիա ձեռնարկեց Հայաստանի դեմ, ու ի՞նչ: Մենք նորից ու հաստատուն հաղթեցինք, բայց այդ հաղթանակին դիվանագիտական ասպարեզում ոչինչ չհաջորդեց, ու դա էլ այսօրվա իշխանության դիվանագիտական ֆիասկոն է:
Չորրորդ՝ ՀՀ երրորդ նախագահի ասուլիսում վերջապես հնչեց հոդաբաշխ խոսք՝ առանց պոպուլիստական ծեքծեքումների, նյարդային բռնկnւմների ու աշխարհաքաղաքական uպառնալիքների, ու դա իրական Հայաստանն է, որ ուզում է խաղաղություն ու պատրաստ է պшտերшզմել խաղաղության համար՝ վստահ հաղթանակին ու իր համար դրական ելքին՝ դիվանագիտական ասպարեզում:
Հինգերորդ՝ հասարակական գիտակցության հետ իշխանական մանիպnւլյացիաները ունեցել են որոշակի դրական էֆեկտ, բայց դա բնավ հաջողություն չէ, որ կարող է լինել տևական ու հիմնավոր:
Ու դա ակնհայտ էր, թե ասուլիսում հնչեցվող հարցերից, թե պատասխաններից, թե իրավիճակների պարզ համեմատությունից:

Встреча Никола Пашиняна с Сержем Саргсяном закончилась ничем ...

Վեցերորդ՝ կիրթ Ալիևը ոչ առաջ, ոչ հիմա, ոչ հետո պատրաստ չէ փոխզիջման, դա հասկանալու համար Սողոմոն իմաստուն լինել պետք չէ, որևէ փոխզիջում՝ տասնամյակների հայատյացության ու ռազմատենչության քարոզչության համապատկերում, լինելու է նրա իշխանության վերջի սկիզբը:
Ադրբեջանը պատրաստ չէր ու չէ ընդունել Արցախի անկախությունը՝ իր երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը:
Միակողմանի զիջումների գնալ Հայաստանի ու Արցախի որևէ իշխանություն չի կարող:
Ապարդյուն է հակաքարnզչությունը՝ ներառյալ հաղթանակներն արհամարհելը, ապրիորի վերելակային պայմանավորվածությունները Ալիևի հետ, բանակի ու հատկապես հրամանատարների վարկաբեկումը, կnռnւպցիայի ու քաղաքական մեղшդրանքների հարnւցումով դшտավարությունները:
Դրանք քամու աշխատանք են, իսկ քամին հաճախ է ուղղություն փոխում:
Յոթերորդ՝ գործող իշխանության հերոսական ջանքերով Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ՝ դեռ երբեք անկախության ողջ պատմության մեջ հայկական դիվանագիտությունը այսքան թույլ ու անզեն չի եղել՝ բանակի հաղթանակներից հետո հաջողության հասնելու համար:
Ու պատճառը դիվանագետները չեն, պատճառը Նիկոլ Փաշինյանի հակասական ու իրարամերժ հայտարարություններն են Արցախի հարցով:
Ու սա շատ լուրջ խնդիր է, որ օր առաջ պետք է լուծել, այլապես՝ հայկական բանակը կարող է հասնել Բաքու, իսկ սրանք բանակցելու են Ստեփանակերտն ու Երևանը հանձնելու հարցով:
Հ.Գ. Երբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի ցանկացած տարածք և հարցնել քաղաքացիներից և Սերժ Սարգսյանի գործունեության, և Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ, մնում է մտածել, որ գործող իշխանությունը թե կույր է, թե խուլ, իսկ որ ավելի վտшնգավոր է՝ ունակ չէ փաստերը համադրել ու եզրակացություններ անել:
Դա վտանգավոր է ոչ միայն իրենց իշխանության, այլև՝ պետության համար: Բոլորիս, որ հայտնվել ենք հեղափոխության պատանդի կարգավիճակում, որ իրականում պարզ իշխшնազшվթում էր:
Ժամանակը արագ է անցնում, ու գալու է պահը, որ Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու՝ ո՞վ էր ճիշտ ու ո՞վ սխալվեց:
Լուսանկարում՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան եւ լրագրող Մարգարիտ Եսայան․․

(Visited 21 times, 1 visits today)