Գագիկ Ղազինյան, վատ չէր լինի, եթե պատմեիր, թե ինչպես ես դղյակներ կառուցել տղաներիդ և քո համար,Լավ կլիներ, եթե պատմեիր, թե ինչպես էիր միաժամանակ և իրավաբանականը «կառավարում» և «Ельцин» օղու վաճառքով զբաղվում, շարունակե՞մ

Գագիկ Ղազինյան, վատ չէր լինի, եթե պատմեիր, թե ինչպես ես դղյակներ կառուցել տղաներիդ և քո համար։
Լավ կլիներ, եթե պատմեիր, թե ինչպես էիր միաժամանակ և իրավաբանականը «կառավարում» և «Ельцин» օղու վաճառքով զբաղվում, շարունակե՞մ

Բա Սերժի ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում

«Այսօր ցանկացած ոչ իրավաբան իրեն իրավունք է վերապահում ոչ միայն օրենքների նախագծեր հեղինակել, այլև ԱԺ ամբիոնից ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հիմնավորումներ: Սա ուղղակի ծաղր է իրավագիտության՝ որպես մասնագիտության, և իրավաբանների նկատմամբ»:

Սա հատված էր Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հարցազրույցից՝ տրված 168.am-ին:

«ՉԻ». Հենց այս դեպքի համար է ասված՝ բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ժամանակ չէիք խոսում: Բա ինչո՞ւ կես բերան չբարձրաձայնեցիք, որ կոպերատիվ բուհ ավարտած Հրայր Թովմասյանը ի վիճակի չէ սահմանադրություն գրել: Հետո ինչ, որ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանին, թե մի հիանալի փաստաթուղթ կգրեմ, որով երկուսս ցմահ ղեկավարելու հնարավորություն կստանանք:

Կամ ինչ է նշանակում՝ ոչ իրավաբանը իրեն իրավունք է վերապահում օրենքի նախագծեր հեղինակել: Իրավաբանականի դեկանը պետք է որ տեղյակ լիներ՝ խորհրդարանի ցանկացած պատգամավոր իրավունք ունի օրենքի նախագիծ ներկայացնել: Այդպես եղել է միշտ և ոչ միայն Հայաստանում:

Հայաստանի քաղաքացիները ամեն օր ականատեսն են դառնում, թե որքան անորակ իրավաբաններ է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը նետել երկրի ամենատարբեր ոլորտներ: Փոխանակ դեկանը ամաչի, ներողություն խնդրի և հետևի Արամ Սիմոնյանի օրինակին, դեռ մի բան էլ մուննաթ է գալիս: Արդեն պարզ է, թե մուննաթի առաջին դասերը ում մոտ է սերտել իրավաբանականի դասախոս Գևորգ Պետրոսյանը:

Ավելի լավ է հարցազրույցներ տալու փոխարեն մի փոքր ավելի ուշադրություն դարձնեիք ձեր որդուն: Ավարտել է ձեր ղեկավարած ֆակուլտետը, բայց ունի ակնհայտ բացեր դատախազություն պարզ հաղորդումներ ներկայացնելու մասով: Այլապես չէր գրի, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է Հայաստան ներմուծել կորոնավիրուսը և հիմք չէր տա միանգամից մերժելու անգրագետ ներկայացված հաղորդումը:

(Visited 141 times, 1 visits today)