Բա լավ, եթե Կարեն Կարապետյանի ասածն իրականությանը չէր համապատասխանում, ինչու՞ չի հերքել հենց հաջորդ օրը, ինչու՞ ինքդ չես հերքել, ինչու՞ պաշտոնից չես հեռացրել վարչապետին, որը ըստ քեզ ստել է ԱԺ-ում

Երկրի նախագահ ես, վարչապետ ես նշանակել, վարչապետդ ԱԺ-ում խոսում է բանակին մատակարարված վատ վառելիքի մասին ու ասում․ «Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»։
Բա լավ եթե ասածն իրականությանը չէր համապատասխանում, ինչու՞ չես խնդրել, որ հերքի հենց հաջորդ օրը, ինչու՞ ինքդ չես հերքել, ինչու՞ պաշտոնից չես հեռացրել վարչապետին, որը ըստ քեզ ստել է ԱԺ-ում այն էլ էսպիսի զգայուն հարցի մասին։
Կարեն Կարապետյանը պատերազմ է ...
Ի՞նչ է նշանակում հայտարարությունից տարիներ անց, ինչ-որ ասուլիսի ժամանակ հայտարարել․ «Խոսել եմ Կարեն Կարապետյանի հետ, խոստովանել է, որ դա վրիպում էր»։ Վրիպումը Իսկանդերին Իսկանդյար ասելն է, Կարապետյանի ասածը լրջագույն փաստարկ է, չի կարող երկրի վարչապետը օդից վերցնել, որ պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել վառելիքի պատճառով, իսկ օդից վերցնելու դեպքում չի կարող շարունակել պաշտոնավարել, եթե երկրի նախագահը իրոք նախագահ է։

(Visited 52 times, 1 visits today)