Արծրուն Հովհաննիսյանն ասում է, թե պատերազմի օրերին ընդդիմությունն է զբաղված եղել ապատեղեկատվություն տարածելով․ Արծրունը ստում է, ինչպես ստել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում

Արծրուն Հովհաննիսյանն ասում է, թե պատերազմի օրերին ընդդիմությունն է զբաղված եղել ապատեղեկատվություն տարածելով:

Արծրունը ստում է, ինչպես ստել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում: Հիմա փաստերով: Պատերազմի օրերին երբ դիրքերից իջել էի երկու անգամ հրավիրվել եմ Քանաքեռ-Զեյթունի ՈՍ բաժանմունք և մեկ անգամ էլ ՈՍ աշխատակիցն է մեր տանից ինձ ուղեկցել դեպի ՈՍ շենք ոմն մայոռի մոտ: Երեք անգամն էլ խնդիրը եղել է ում կողմից գրված գրառումները:
Մեկը եղել է նրա մասին, որ սուտ է, թե Գետաշենն ու Շահումյանն ենք ազատագրել, մյուսը եղել է, որ սուտ է այն տեղեկությունը, թե զինվորներն ու սպաները դիրքը թողել փախել են, իսկ կապիտուլյանտի որդին` Աշոտիկը, լացելով խնդրում էր, որ չփախչեն և մի բան էլ մենակով կանգնել է թշնամու կողմից արձակված «Գրադ» համալիրի հրթիռների տակ, իսկ երրորդ դեպքը նրա մասին էր, որ սուտ է այն տեղեկությունը, թե Գյանջայի օդանավակայանին ենք հարվածել և փաստերով հիմնավորել էիԵս, որպես` ընդդիմադիր, երեք տեղեկություն եմ տարածել և երեքն էլ հստակ և բազմակողմանի ուսումնասիրած: Երեքն էլ չեն հերքվել, Ինչպե՞ս հերքվեին, երբ բացարձակ ճշմարտություն եմ գրել: Այնպես, որ ապատեղեկատվություն տարածել է հենց այդ նույն փոքրիկ կապիտուլյանտը, ով 44 օր խոսում էր հաղթելուց, Գյոռբագյոռ 2020-ից, դագդիգագան նահանջից ևն ևն:

Արծրուն, հիշու՞մ ես, որ մի հայ կին ճիշտ էր գրել, որ դուք ստում եք, իսկ դու իրեն անվանել էիր թուրք: Հիշու՞մ ես, այ թուրք:

(Visited 89 times, 1 visits today)