Ամեն ինչ անում ենք գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ոստիկանին ու քաղաքացուն բաժանում էին փշալարերը, հիմա միավորում է համերաշխությունը. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) - 365news

Ցանկացած տրամաբանող մարդու համար նորություն չէ, որ մեր երկրի ներքաղաքական լարումները մշտապես օգտագործվել են ադրբեջանական իշխանությունների կողմից ընդդեմ Հայաստանի, իսկ հետպատերազմյան շրջանում ներքին անկայունությունն էլ ավելի է բարդացնում թե՛ գերիների վերադարձի հարցի, թե՛ այլ կարևորագույն հարցերի շուրջ վարվող բանակցությունների ընթացքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը

«Եվ այս ամենի ֆոնին հայրենիքի փրկիչներ ինքնահռչակված խումբը երեկվանից կեղտոտ արշավ է սկսել գործընկերոջս՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ այն բանից հետո, երբ տիկին Բաղդասարյանը հարցազրույցի ընթացքում իրավացիորեն նշել էր, որ ներքաղաքական լարված իրավիճակը խոչընդոտ է հանդիսացել նախորդ շաբաթ մի խումբ գերիների վերադարձին։

Պաշտոնի դիմաց գերիներին 3 օրում վերադարձնել խոստացողների բրիգադի որոշ ներկայացուցիչներ համարձակվում են բարոյական գնահատականներ հնչեցնել գործընկերոջս նկատմամբ, որն օրնիբուն աշխատանք է իրականացնում մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ուղությամբ։

Կեղտոտ արշավ է սկսվել գործընկերոջս՝ Մարիա Կարապետյանի դեմ. Արթուր ՀովհաննիսյանԱյս մարդկանց մասին շատ ասելիք չկա․ նրանց թե՛ մարդկային, թե՛ բարոյական արժեքների բացակայության փաստը արձանագրվել է բազմիցս, ակնհայտ է նաև, որ նրանց համար ազգային անվտանգային և պետական շահը առոչինչ են իրենց տերերի նեղ քաղաքական ու անձնական շահերի դիմաց։

Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ մեր հասցեին հոգեբանական և ֆիզիկական սպառնալիքներ, վիրավորանքներ հնչեցնեն, փորձեն խոչընդոտել որոշ գործընթացներ, վստահ եղեք, որ «Իմ քայլը» խմբակցությունն ամուր կանգնած է իր տեղում և անում է ամենը գերիների վերադարձի, անհետ կորածների հայտնաբերման, երկրում կայունության հաստատման հասնելու ուղղությամբ»,- գրել է պատգամավորը:

(Visited 11 times, 1 visits today)