Աղջիկ ջան… մեդալը վերադարձրու ու «ազատագրի» նախարարի աշխատասենյակը…

Արմեն Դանիելյանը գրում է. Սա իմ անբեկանելի կարծիքն է… Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ոչ միայն ծնկաչոք ներողություն պետք է հայցեր զոհվածների հարազատներից` իր անբարեխիղճ ու անպատասխանատու աշխատանքի համար, այլև պետք է ազատվեր նախարարի պաշտոնակատարի պաշտոնից…

և հետ վերադարձներ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը։ Հ.Գ. Տեսանելի չէ, թե հատկապես ինչպիսի հայրենանվեր գործով է աչքի չեն ընկել սույն նախարարուհին, բացի «ջրի երես դուրս եկած» աշխատանքային իր պարտականությունները «կասկածելի ու անտեղյակ արդյունավետությամբ» կատարելուց…

Հ.Գ. Ու այսօր դժվար է մատնանշել գեթ մի դեպք, որ սույն «անտեղյակ» նախարարուհին Հայրենիքին այնպիսի «անձնուրաց ծառայություն կամ սխրանք մատուցած լինի», որ պարգևատրվի բարձր մեդալով…

 

Ապշած եմ… Արմեն Դանիելյան

Հ.Գ. Ու բացառված չէ, որ Անահիտ Ավանեսյանը մի օր էլ գեներալ֊գնդապետի կոչում ստանա ու շարունակի իր «անփույթ ու փնթի աշխատանքով` արժեզրկել նաև գեներալի կոչումը… Էդ երբվանից ներողություն խնդրելը դարձավ քաղաքական, առավել ևս իրավական պատասխանատվությունից խուսափելու միջոց… հըն… աղջիկ ջան… մեդալը վերադարձրու ու «ազատագրի» նախարարի աշխատասենյակը… ու ինչքան շուտ, այնքան քո «օգուտն է»…

(Visited 9 times, 1 visits today)