
Արդեն Երևանում էի, երբ Արցախի ընկերներիցս մեկը պատմում է մի աղջկա մասին, ում ամուսինը զոհվել է Շուշիում և, որ այս տարվա հունիսին ծնվել է նրանց որդին՝ Անդրեյը Անդրեյի Մելքումյանը։ Ու այդտեղ ես հիշում եմ ձյաձ Անդրեյին ու պատմությունը պարզ է դառնում. Արցախյան առաջին պատերազմին ժամանակ ավագ Անդրեյ Մելքումյանի կինը հղի է լինում։ Կռիվ մեկնելուց առաջ նա կնոջն ասում է, որ, եթե տղա ծնվի, իմ անունը կդնես, որ զոհվեմ, երեխաս իմ անունը կրի։ Այդպես էլ 1993 թվականին ծնված Անդրեյը դարձավ Անդրեյ Անդրեյի Մելքումյան։
Այս պատերազմում ավաղ նա զոհվեց և, ի տարբերություն իր հոր, չտեսավ որդու լույս աշխարհ գալը։ Ի պատիվ նրա՝ որդուն անվանակոչեցին Անդրեյ…
Լուսանկարում՝ Անդրեյ Անդրեյի Մելքումյան Կրտսերն է։ 

(Visited 223 times, 1 visits today)