Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։

Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։

Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։

Հիշեցնենք

Այսօր ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ArmLur.am-ը զրուցեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այս պահին: «Կութի հատվածում կրակոցներ են եղել, կարճ է տևել, հարձակումը եղել է Սոթքի հատվածում, ուժեղ կրակահերթ են անում, նույնիսկ հերթափոխին է խանգարում, չեն թողնում, որ մեքենան անցնի: Սոթքի հատվածում են փորձել առաջ գալ, սակայն չի ստացվել, հետ են շպրտվել»,-ընդգծեց Ավետյանը:

կութ սոթք Archives - CIVILNET

«Կութի հատվածում կրակոցներ են եղել, կարճ է տևել, հարձակումը եղել է Սոթքի հատվածում, ուժեղ կրակահերթ են անում, նույնիսկ հերթափոխին է խանգարում, չեն թողնում, որ մեքենան անցնի: Սոթքի հատվածում են փորձել առաջ գալ, սակայն չի ստացվել, հետ են շպրտվել»,-ընդգծեց Ավետյանը:

(Visited 348 times, 1 visits today)