Փաշինյանը խոսում է շատ բաների մասին, բայց չի ասում, որ ինքը հենց ամենամեծ սպառնալիքն է.Վանեցյան

Փաշինյանը խոսում է շատ բաների մասին, բայց չի ասում, որ ինքը հենց ամենամեծ սպառնալիքն է։ Պաշտոնական տվյալներով արդեն 100 հազար մարդ արտագաղթել է մեր երկրից։ Ասուլիս է տալիս, ասում է՝ ես վերջերս պարզեցի, որ Սյունիքի 6 գյուղերում 250 ընտանիք կա, այ տղա, հիմա նրանք էլ են գնալու։ Դուք գոնե հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հասարակություն - Page 11 - Analitik.am

«Վերջում Երևանն է մնալու, ինքն էլ կանգնելու է ասի՝ դե հլը ասֆալտի որակը նայե՞ք։ Տո ասֆալտը գլխիդ կպնի։ Թող ասֆալտ չլինի, բայց նորմալ երկիր լինենք, նորմալ երկիր լինի։ Ցավոք, հանրության մի հատված հավատաց այս իշխանություններին ու ձայն տվեց նրանց՝ սպասելով խաղաղություն։Բայց մենք տեսանք, որ պատերազմը փաստացի չի կանգնել, մենք փաստացի ունենք նոր զոհեր, գերեվարվածներ և այլն։

Verelq News | Մամուլ. Կորոնավիրուսը հետաձգել է Վանեցյանի կուսակցության համագումարը

Երկու օր առաջ էլ իմացանք, որ ամենաքիչը 32 նոր գերի ունենք։ Սակայն պարզ բան է, որ Փաշինյանի ուժին ձայն տված քաղաքացիները արդեն փոշմանել են։ Այո, փոշմանել են ու նրանց մեծ մասն է փոշմանել։ Նրա ուժին ձայն տված քաղաքացիների 50 տոկոսից ավելին հաստատ փոշմանել է»,- ասաց Վանեցյանը։

Hraparak.am

(Visited 37 times, 1 visits today)