«Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին 1-1 հատով բաժանեցի՝ որպես երաշխիք հայրենի հողում հանգիստ քուն մտնելու համար…». Շանթ Նավոյանը զոհվեց հրադադարի օրը

Շանթ Նավոյանը պատերազմի օրերին բոլորովին այլ բան էր պատմում ծնողներին, այլ բան գրում իր նոթատետրում. «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում». այսպես կոչեցին նրա գիրքը «Սաղավարտը մարմնիս մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել ու որով մեզ ապահով էինք զգում: Ամեն անգամ թաքստոց նետվելիս աղոթում էի ողջ դուրս գալու համար: Քնելիս աղոթում, որ իմ ուղղությամբ եկող արկերը շեղվեն ճանապարհից»… Սա պատերազմի ժամանակ, հրադադարի հաջորդ իսկ օրը զոհված Շանթ Նավոյանի գրառումներից մեկն է՝ արված փոքրիկ նոթատետրում: Նոթատետրը ծնողներին հասավ 20-ամյա տղայի մահից հետո միայն… Հետո սկսեցին հավաքել Շանթի մտքերը թղթերին և սոցցանցերի էջերին հանձնված: Հետո պիտի պարզեին, որ Շանթը գրում է աննկարագրելի գեղեցիկ, մտածում խորիմաստ, արժևորում կյանքը, հայրենիքը, ընկերներին, ծնողներին, հարազատներին:

«Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում». այսպես կոչեցին Շանթ Նավոյանի գիրքը, որում տեղ գտան նրա մտքերը և իհարկե գրառումները, որոնք արել է նա պատերազմի օրերին:
«Գրառումները, որոնք արել է պատերազմի օրերին, այնքան գեղեցիկ էին, կարծես վստահ է եղել, որ կարդալու ենք»,- նշված է գրքում:

 

(Visited 43 times, 1 visits today)