Դեպք Արցախում

Երեկ ցավալի դեպք է տեղի ունեցել, Արցախում` դիրքերից մեկում զինծառայող է վիրավորվել: Մեր տեղեկությամբ` զինվորը կրակել է ինքն իր վրա և վնասվածք հասցրել սրտի շրջանում: Զինվորը, որի անունը Նվեր Ավետիսյան է, հոսպիտալացվել է: Թե ինչն է եղել պատճառը, դեռևս հայտնի չէ: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց մեր տեղեկությունը` ասելով. Դեպք կա բայց կոնկրետ ինքն ինչ է եղել կարծում եմ ոչ մեկ դեռ չի կարող ասել։ Նախնական զենքի կանոնների խախտում է: Նշենք,որ դեպքը տեղի է ունեցել Հադրութի դիրքերից մեկում:

(Visited 90 times, 1 visits today)