Տպավորություն է՝ ամբաստանյալներս նստած ստանում ենք հարցեր. Մեսչյանը՝ ավագանու անդամներին

Երևանի ավագանու այսօրվա նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, նիստի բուն օրակարգից դուրս, հարց հնչեցրեց՝ կապված Երևանի ճոպանուղու նախագծի հետ:Լսել է՝ ներդրողներ կան, հետաքրքրվեց՝ աշխատանքները ո՞ր փուլում են, թույլ տրվե՞լ է ներդրողին աշխատանքները հաստատել:

ԲՀԿ խմբակցության անդամի հարցին արձագնաքեց Երևանի  գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:«Կա մեկ ռեալ կազմակերպություն, որն առաջարկել է երեք ֆինանսավորման տարբերակ, մեկ տարբերակը արդեն  ուղարկվել է Ֆինանսների նախարարություն, այնտեղ ստացել է դրական եզարակացություն, և հիմա հաջորդ քննարկումը պետք է լինի Էկոնամիկայի նախարարությունում»:Մեսչյանն ասաց՝ եթե գործընթացի դինամիկան պահպանվի, առաջիկայում այս առումով լուրջ հաջողություն կունենանք:Ինչ վերաբերում է գնումների գործընթացին, մրցույթներին, Մեսչյանն ասում է՝ ծրագրեր կան, որտեղ մենք պետք  է մի փորքր ավելի խորամանկ մոտեցում ունենանք:Նրա համոզմամբ՝ այնպիսի մեծ ծրագրերը, ինչպիսին, օրինակ, ճոպանուղին է կամ մետրոն, եթե  դրվում են մրցույթի, կարող են տևել տարի կամ ավելի երկար:Վստահ է՝ եթե խանգարող հանգամանքներ չլինեն, և՛ Աջափնյակի մետրոյի ծրագիրը, և՛ այս ճոպանուղու ծրագիրը տեսանելի արդյունքներ կգրանցնեն հենց այս տարի:Մեսչյանը, դիմելով ավագանու անդամներին,  հորդորեց գործել միասին և իրար օգնելով.

«Այնպիսի տպավարություն է, որ մենք՝ այստեղ ամբաստանյալներս նստած, ստանում  ենք հարցրեր, թե ինչի չենք արել, ինչի ենք վատ արել: Ծրագրեր կան, որ մենք բոլորս ենք մեղավոր: Տղերք, մետրոն այնտեղ  է, որտեղ և դուք եք»:

(Visited 108 times, 1 visits today)