Տո հայվա՛ն, դու նրա հետ ո՞նց կարող ես ոտք գցել. նա աշխարհում համալսարան չկա՝ ավարտել է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես հայտնի է, ջավախքյան արմատներ ունի: Նրա հայրը ծնունդով Ջավախքի Կարզախ գյուղից է: Այն նաև հայ մեծանուն աշուղ Ջիվանու ծննդավայրն է:Այստեղ, Ջավախքին աջակցություն հիմնադրամի ջանքերով, այսօր գործում է Ջիվանու տուն թանգարանը, որը, այսպես ասած, տիրություն է անում Վահան Քերոբյանի ազգականը՝ Հակոբ Քերոբյանը: Օրերս, երբ այցելել էինք Կարզախ՝ Ջիվանու տուն-թանգարան, մեզ հենց նա դիմավորեց, ցուցադրեց թանգարանը, պատմեց Ջիվանու մասին: Առաիթից օգտվելով՝ նախարար Քերոբյանի ազգականին, որն ասաց, թե Վահանն իր հորեղբոր տղան է, հարցուփորձ արեցինք նաև իր նախարար ազգականից, թե կապը պահո՞ւմ է, արդյոք, գյուղի հետ, որքան հաճախ է գյուղ գալիս-գնում, ինչպիսի տղա է եղել, ինչ կարող է պատմել նրա մասին:

«Մանկությունը Կարզախում է անցել, ամռանը միշտ էստեղ է եղել, Կարզախի ամեն մի քար տեղը գիտի: Շատ խելոք տղա է, շատ բծախնդիր ամեն մի հարցի մասին»,-ասաց մեր զրուցակիցը էկոնոմիկայի նախարարի մասին:

Ապա սկսեց փոքր-ինչ վրդովվել՝ հիշելով, թե ինչպիսի մեկնաբանություններ են թողնում Ֆեյսբուքում՝ իր տաղանդավոր հարազատի արտահայտած մտքերի տակ:

«Մարդ գնում է մի համալսարան ավարտում է, պարզվում է՝ էդ համալսարանը… էդ տղեն էն համալսարանն ավարտել է, Լոնդոն ավարտել է, հարյուր տեղ սովորել է, ավարտել է, մի քանի հատ լղնջորած անպետք մարդիկ կան՝ ֆեյսբուքի մեջ գրում են, թե ինչ է էդ անգրագետը: Տո հայվա՛ն, դու նրա հետ ո՞նց կարող ես ոտք գցել. նա աշխարհում համալսարան չկա՝ ավարտել է»- ֆեյսբուքյան քոմենթչիների վրա վրդովվեց պարոն Քերոբյանը:

Նկատեցինք, որ Վահան Քերոբյանի մտքերն իսկապես միշտ քննարկման առարկա են դառնում, մարդիկ երբեմն տարօրինակ են ընկալում դրանք:

«Գիտե՞ս ինչ, մենք՝ Քերոբյաններս, տարօրինակ ենք, մենք միշտ առաջ ենք մտածում: Ես հիմա գիտեմ՝ Հայաստանի վիճակն ինչ պիտի լինի, բայց Ձեր մտքից չի անցնի… Ինքն էլ գիտի, բայց ինքը պայքարում է՝ գոնե պաշտպանի, չկործանվի ժողովուրդը: Ինքը նախ մեծ հայրենասեր տղա է, մեծ հայասեր տղա է: Նրա մոտ ես վատ բան չեմ տեսել: Աշակերտ ժամանակը գնաց Ստամբուլ՝ մաթեմատիկայի օլիմպիադայի, եկավ, ասում է՝ երկրորդ տեղը առա մի ստից բանի համար: Էդտեղից էլ տաղանդավոր բան կա՞: Շատ տաղանդավոր է, եթե իրեն չնեղացնեն, ինքը չհիասթափվի, էլի, էդ անտեր թափթուկների խոսքերին ականջ չդնի»,-ասաց Հակոբ Քերոբյանը:

(Visited 333 times, 1 visits today)