«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու տեսանյութ է հրապարակել antifake.am-ը։Տեսանյությում երեւում է, թե ինչպես են Սամսոնյանին պառկեցնում գետնին, ձեռնաշղթաներ հագցնում, որի ընթացքում Սամսոնյանը դիմում է Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներին«Տղերք ամոթ ա, չեք ամաչո՞ւմ,լավ ա՞ Նիկոլը»։Ոստիկանության աշխատակիցներից մեկը նրան ուղղում է. «Նիկոլ չի քո համար, պարոն Փաշինյան է»։Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ են արձակվել։
Տղերք ամոթա.Նարեկ Սամսոնյանը իրեն բերման ենթարկողներին (տեսանյութ)
(Visited 41 times, 1 visits today)