Բոլիվիացի Էրվին Տումիրին, որը 2016 թվականին փրկվել էր «Շապոկոենսե» թիմի հետ ինքնաթիռի վթարից, 2021 թվականին Բոլիվիայում գրանցված ավտովթարից հետո հայտնվել է հիվանդանոցում:
Ավտոբուսը, որի մեջ էր նաև 30-ամյա Թումիրին, երեքշաբթի օրը դուրս է եկել մայրուղուց, շրջվել և հայտնվել ձորում՝ Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքի մոտակայքում:
Ներսում 52 մարդ է եղել, որոնցից 21-ը մահացել են, մնացածը, ներառյալ Տումիրին, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Տղամարդը վնասել է ոտքերը և մեջքը, բայց շարունակում է լավ տրամադրություն ունենալ և հույս ունի, որ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
2016-ի նոյեմբերին Տումիրին «LaMia 2933» թռիչքի անձնակազմի անդամ էր, որով բրազիլական «Շապեկոենսեն» ուղևորվում էր Կոլումբիա `Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ երկրորդ խաղին մասնակցելու համար: Ավիաթվաթրի արդյունքում մահացել էին ինքնաթիռում գտնվող 77 հոգուց 71-ը: Տումիրին այդ ժամանակ նույնպես ողջ էր մնացել: