Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին լարված իրավիճակ է։
Պատերազմի մասնակիցները փակել են Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը՝ ընդդեմ Թուրքիայի չվերթի։ Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցը նշեց, որ պահանջում են, որ թուրքի հետ բարեկամություն չանենք։ Այս մասին հայտնում է Փաստնֆոն:
«Մեր պահանջն այն է, որ պոստերում հենց հիմա մեր տղերքը հիվանդ կանգնած են, պոստ են պահում, որ մի րոպե առաջ չգան թուրքերը, իսկ իրենք բացել ասում են՝ էստի համեցեք, եկեք թեյ, սուրճ խմեք։
Ով սա արել է, պղծված մարդ է։
Աստծուն դեմ գործեր են անում։ Չենք թողնելու»,- նշեց նա։
Ոստիկանները փորձում են բռնի ուժով հեռացնել ազատամարտիկներին։
(Visited 73 times, 1 visits today)