ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը սպառնում էր, որ ինքնասպան կլինի

auroranews-ին ռոդիոլսողներից մեկը տեսանյութ է տրամադրել երեկվա դեպքրից:

Հիշեցնեմ, որ տղամարդն անցել էր Երևանի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր իրեն ցած նետել:

Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ համոզում էին Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի:

Ավելի ուշ արդեն պարեկներին և փրկարարներին միացել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու փորձում էին հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները:

 

 

(Visited 25 times, 1 visits today)