ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դնեպրի մանկական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնի նորածինները՝ ժամանակավոր ապաստարանում

Ուկրաինայի արևելքում գտնվող Դնեպր քաղաքի մանկական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնում գտնվող նորածինները տեղափոխվել են հիվանդանոցի ստորին հարկում գտնվող ժամանակավոր ապաստարան:

Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հրապարակելով նաև տեսակադրեր:

«Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի ներխուժումը երկիր սկսվելուց ի վեր Դնեպրը հրթիռային հարվածների թիրախ է դարձել»,- նշում է լրատվամիջոցը:

 

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը, հայտնել է Ուկրաինայո ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

 

«Ես պետք է հերքեմ այն ​​հայտարարությունները, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից, Ուկրաինան պատրաստ է եղել և մնում է խոսել հրադադարի և խաղաղության մասին»։

 

 

Նրա խոսքով՝ Զելենսկին պատրաստ է Մոսկվայի հետ խոսել խաղաղության և հրադադարի մասին։

 

«Ուղիղ այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ»,- հայտնել է Սերգեյ Նիկիֆորովը։