Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։
Շենքի առաջին հարկում գտնվող խանութի սեփականատիրոջ ոտքերի տակ գետինը պատռվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում։
Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վերջինս ակնթարթորեն հայտնվում փոսում։
Նշվում է, որ խանութպանը այդ պահին հեռախոսով զրուցելիս է եղել և հանկարծ խմիչքի սառնարանների հետ միասին ընկել է փոսը։ Խանութպանին օգնության են հասել անցորդները։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և շտապ օգնության աշխակիցներ։
(Visited 42 times, 1 visits today)