Ռուս զինվորականը շնորհակալություն է հայտնում հայերին իրենց դիրքորշման համար
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ Բելառուսում
Մեկնարկել է Բելառուսի կողմից ձեռնարկված Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը ։
Այն տեղի է ունենում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպման ստույգ վայրը չի նշվում, հայտնում է ONT հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև բանակցությունները կսկսվեն ժամը 12:00-ին։ Այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Միայն հիմա տեղեկություն ենք ստացել, որ մոտ մեկ ժամից կժամանեն, 12-ին կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց նա։
Մեդինսկին հավելել է, որ ուկրաինական պատվիրակության կազմը հայտնի է, սակայն այն չի կարող հրապարակվել հանդիպումից առաջ։