ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ողջո՛ւյն Երևան, կտեսնվենք իմ համերգին. բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողջո՛ւյն Երևան, կտեսնվենք իմ համերգին. բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան

Փետրվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան:

Մինչ այդ նա կարճ տեսաուղերձով դիմել է հանդիսատեսին: Փոքրիկ հոլովակում Ալեսանդրո Սաֆինան իր մայրենիով ասում է. «Ողջո՛ւյն Երեւան, կտեսնվենք փետրվարի 13-ին՝ իմ համերգին, սիրով կսպասեմ ձեզ: Մինչ հանդիպում»։

Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

 

(Visited 33 times, 1 visits today)