Տարեց կինը կրծքին էր սեղմել իրերով կապոցը ու մտովի աղոթում էր, որ հարսն իրեն ծերանոց չտանի.մեքենան նրանց անծանոթ տեղ հասցրեց

Ցավոք, շատ դեպքերում տարեցների կյանքը այնքան էլ լավ չի դասավորվում: Նրանց լքում են այն մարդիկ, ում համար իրենք ժամանակին պատրաստ էին ամեն ինչի:Մի կին կա, անունը Մարիա: Նստած էր տանը, երբ անսպասելի վերադարձավ հարսը ու ասաց.

-Հավաքիր իրերդ, ինչն առաջին անհրաժեշտության է, մի տեղ պիտի գնանք:
-Ու՞ր ենք գնում:Բայց պատասխան չհնչեց:Երբ կյանքից վաղաժամ հեռացավ Մարիայի որդին, նա սկսեց իրեն անպետք զգալ:

Որդու բուժման համար գումար ունենալու համար վաճառել էր բնակարանը, տեղափոխվել հարսի տուն, որը նրան ծնողներն էին նվիրել ու որտեղ էլ ժամանակին բնակվում էր որդու ընտանիքը:Բայց ոչ մի գումար, ոչ մի դեղեր ու բուժումներ չփրկեցին նրա միակ որդու կյանքը: Այդ ժամանակվանից Մարիան մնաց հարսի տանը, էլ գնալու տեղ չուներ: Բայց չէ որ ինքը հասկանում էր, որ վաղ թե ուշ պիտի հեռանա այստեղից:

-Հիմա որ գնանք, էլի կկարողանա՞մ տեսնել Մարիամիկիս,-հուսահատված հարցրեց Մարիան:
-Իհարկե հարսը զարմացած էր նրա հարցից:Ամբողջ ճանապարհին Մարիան անհանգսիտ էր, տեղը չէր գտնում: Մի քանի իրերով տոպրակը սեղմել էր դոշին ու անդադար աղոթում էր, որ միայն թե ծերանոց չգնան:

Կես ժամ անց նրանք հասան Երևանին կից գտնվող փոքր գյուղ: Հարսը բռնեց սկեսուրի ձեռքից, օգնեց իջնել մեքենայից: Ի զարմանս նրա, ոչ թե ծերանոց էր, այլ փոքր սեփական տուն:Պարզվեց, որ հարսը իր հանգուցյալ ամուսնու ծննդյան օրը որոշել էր սկեսուրին մի փոքր ուրախացնել:

-Ես վաճառել եմ մեր բնակարանը, սա գնել եմ քեզ համար: Ամուսինս հաճախ էր ասում, որ ուզում է քեզ այսպիսի տուն նվիրել, որ միշտ երազել ես դրա մասին: Բայց նա չհասցրեց. հիմա ես եմ անում իր փոխարեն:

Մարիամիկը 2 ամսից կամուսնանա, ինձ համար էլ 1-սենյականոց բնակարան եմ գնել, մեծ տունն ինչի՞ս է պետք:Խոստանում եմ՝ քեզ հաճախ այցելել, մի մտածիր, քեզ չեմ մոռանա: Ես հո տեսնում եմ, որ իմ ներկայությամբ քեզ ազատ չես զգում. Խաղաղ ապրիր:

(Visited 78 times, 1 visits today)