ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է վարչապետի ուղիղ եթերից առաջ նկարահանված փորձնական կադրերի արտահասքին: Նա, մասնավորապես, գրել է․
«Տարածված տեսանյութը հերթական էժան մեդիա գրոհն էր, որը պատրաստվել, տարածվել է «ալբանական» թևին պատկանող ֆեյսբուքյան էջով: Այն հերթական անգամ ի ցույց դրեց իրական անճարության աստիճանը:
Ծախսված գումարները չեն կարող օգնել թալանչի մարդասպանից «խեռոս» կերտել, իսկ վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ոչնչացնել, ինքը մարդկանցից մեկն է:
Մարդկանց, ում դուք այդպես էլ չկարողացաք ճանաչել:
Տարածված տեսանյութը հակառակ ազդեցությունն ունեցավ, իսկ ձեզ համար պատասխանատվությունից փրկության միակ ձևը գնալ և «Հայր մերը», այնուամենայնիվ, սովորելն է»։
(Visited 42 times, 1 visits today)