Վիրավոր ժամանակ ընկերոջից սիգարետ է ուզում ու անընդհատ կրկնում. «Մաման ուժեղ ա, կդիմանա, բայց պապան…». Աբրահամյան Էրիկի մասին

Արամ Գևորգյանը գրում է. Աբրահամյան Էրիկը Հոկտեմբերյանից էր։ 2020-ին հունվարին էր բանակ զորակոչվել։ Մարտունի-երեքում էր ծառայում, հրետանավոր էր։ Պատերազմի առաջին օրվանից Էրիկը Մարտունու դիր քերն էր պաշտպանում։ Հրամանատարի զո հվելուց հետո նա իր վրա է վերցնում իրենց խմբի գործողությունների

կառավարումը եւ անմիջապես էլ հայտնվում է թշնամու թիր ախում։ Կարճ ժամանակ հետո ակա նանատեի կրա կից ծանր վիր ավորվում է Էրիկն ու նրան չեն կարողանում դաշտից դուրս բերել։ Ընկերոջից սիգարետ է ուզում ու անընդհատ կրկնում. «Մաման ուժեղ ա, կդիմանա, բայց պապան ո՞նց ա դիմանալու․․․»։ Հայրը վատառողջ էր…

Ըստ դատաբժշկի՝ վիրավորումից քսան րոպե անց Էրիկն անմա հացել է, բայց դաշտից նրան դուրս են բերել երրորդ օրը միայն։ Այսօր Էրիկի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար քսան տարեկան։ 1 տարի առաջ այս օրը նա վերջին անգամ խոսեց հարազատների հետ ու շնորհավորանքներ ընդունեց, իսկ հաջորդ օրը մա հացու վիրավորվեց։ 1 օր ապրեց իր 19-ամյակը… Երկնային ծնուննդ շնորհավոր, Էրիկ ջան։ Հավերժ փառք քեզ։

(Visited 45 times, 1 visits today)