Վարչապետի ախորժակ ունեցող Վանեցյանը մոտ 4մլն դոլար է ծախսել արտահերթ ընտրություններին


Վարչապետի ախորժակ ունեցող Վանեցյանը մոտ 4մլն դոլար է ծախսել արտահերթ ընտրություններին
Հայաստանում արտահերթ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքը բավականին մեծ ֆինանսական միջոցներ է ծախսել։ Դաշինքը գլխավորում էին Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը։ Իսկ ինչպես հայտնի է շատերին, Սերժ Սարգսյանը հայտնի է իր ժլատությամբ և երբեք սեփական միջոցները չի ներդրել քաղաքական թիմի ու ընդհանուր գործի համար։
Ինչպես հայտնում է «Պատիվ ունեմ» դաշինքից մեր հավաստի աղբյուրը, արտահերթ ընտրությունների ժամանակ բոլոր ֆինանսական հարցերը լուծել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ըստ աղբյուրի՝ Վանեցյանը արտահերթ ընտրությունների ժամանակ անձնական իր միջոցներից մոտ 4ՄԼՆ դոլար է ծախսել, ընդ որում դրա մեջ մտնում են նաև որպես ընտրակաշառք բաժանված գումարները։
Սակայն մի բան փաստ է, որ Վանեցյանի ծախսած 4ՄԼՆ դոլարը անարդյունավետ էր, քանի որ «Պատիվ ունեմ» դաշինքը անգամ ԱԺ-ի անցողիկ շեմը չկարողացավ հաղթահարել։

(Visited 131 times, 1 visits today)